Սպորտային խաղադրույքներ. Օբամեյանգը կգրավի «Սպորտինգի» դարպասը

22:45, 18 հկտ 2016
Առաջիկա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները: Լիսաբոնում տեղի «Սպորտինգը» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել գերմանական ակումբի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի վրա:

Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» գործերը լավ են ընթանում, ի տարբերություն Բունդեսլիգայի, որտեղ Տուխելի թիմը վերջին տուրում կրկին չկարողացավ հաղթել և իջավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: F խմբի առաջին տուրի խաղում «մեղուները» 6-0 հաշվով ջախջախեցին «Լեգիային», այնուհետև սեփական դաշտում չպարտվեցին մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Դորտմունդցիները վատ արդյունավետություն չեն ցուցադրում և առաջիկա խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն:

«Սպորտինգի» համար Չեմպիոնների լիգայում ամեն ինչ ավելի բարդ է: Պորտուգալական թիմը դժվար թե կարողանա միավորներով շրջանցել «Ռեալին» կամ «Բորուսիային», բայց նաև բարդ է հավատալ, որ կզիջի «Լեգիային»: Կարելի է ասել, որ լիսաբոնցիները 90 տոկոսով կհայտնվեն Եվրոպա լիգայում: Ժորժե Ժեզուշի թիմը սեփական հարկի տակ բավական վստահ է գործում, հետևաբար այս խաղում ելքի վերաբերյալ խաղադրույք ընտրելը վտանգավոր է:

Խնդիրներ լիսաբոնյան ակումբի պաշտպանությունում շատ կան: Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում «Սպորտինգը» 3 գնդակ ընդունեց «Վիտորիայից» (3:3): Անշուշտ, «Բորուսիան» կարող է գոլ կամ գոլեր ուղարկել տանտերերի դարպասը:

Օբամեյանգը լավ մարզավիճակում է: Բունդեսլիգայում անցկացրած 6 խաղում նա նույնքան գոլ է խփել: Աֆրիկացին «մեղուների» հարձակման գծի գլխավոր գործող անձն է: Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ գաբոնցին Լիսաբոնում գոլի հեղինակ կդառնա: Vivaro ԲԿ-ն այդ իրադարձության համար սահմանել է 1,84 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, երրորդ տուր
22:45/18 հկտ
«Սպորտինգ» - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ