Սպորտային խաղադրույքներ. Ուելսը հիմնական ժամանակում չի պարտվի Բելգիային, Բեյլը կդառնա գոլի հեղինակ

23:00, 01 հլս 2016
Խաղում է
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցը Պորտուգալիան է: Նրա մրցակիցը պարզ կդառնա այսօր, երբ հարաբերությունները պարզեն Ուելսի և Բելգիայի հավաքականները: Հաշվի առնելով բելգիացիների պաշտպանությունում առաջացած խնդիրները և այն, որ այս խաղում Ուելսին տակտիկապես ավելի հեշտ է գործել, «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Ուելսի հավաքականն առնվազն չի պարտվի: 

Շատերը` այդ թվում բուքմեյքերական ընկերությունները, այս զույգում բացահայտ ֆավորիտ են համարում Բելգիայի հավաքականին: Բայց այդ կարծիքին այդքան էլ համաձայն չեմ: Այո՜, խաղացողների ընտրությամբ բելգիացիները գերազանցում են ուելսցիներին, բացի այդ, պահեստայինների ավելի երկար նստարան ունեն, ինչը կարևոր է այսպիսի մրցաշարերում: Բայց կան հանգամանքներ, որոնք խոսում են Ուելսի հավաքականի օգտին: Առաջին հերթին` կցանկանայի խոսել բելգիացիների պաշտպանությունում առաջացած խնդիրների մասին: Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Թոմաս Վերմալենը, չի խաղա նաև ձախ պաշտպանը` Յան Վերտոնգենը, ով վնասվածք ունի: Եթե «Կարմիր սատանաները» մեծ ընտրություն ունեն հարձակման գծում, նույնը չես կարող ասել պաշտպանությունում: Վերոնշյալ երկու ֆուտբոլիստները համարժեք փոխարինողներ չունեն: Այսպիսի պայմաններում ավելի է հեշտանում Գարեթ Բեյլի և նրա խաղընկերների գործը:

Երկրորդ` Ուելսին տակտիկապես ավելի հեշտ է գործել բելգիացիների հետ: Քրիս Քոուլմենի թիմի համար դժվար է ստացվում խաղը, երբ ինքն է ֆավորիտը և ստիպված է գրոհել: Այդպես եղավ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում: Դժվարությամբ ստացվեց հանդիպումը, և միայն Մաքկոլիի ինքնագոլի շնորհիվ Ուելսն ապահովեց քառորդ եզրափակչի ուղեգիրը: Հիմա Բելգիան է ֆավորիտ, և Ուելսը կկարողանա իր ֆուտբոլը խաղալ` նստել պաշտպանությունում և հակագրոհների ժամանակ պատժել մրցակցին: Բացի այդ, Բելգիայի վրա ավելի մեծ ճնշում կա, քան Ուելսի: Քրիս Քոուլմենի թիմն այս մրցաշարում արդեն մեծ հաջողություններ է գրանցել, կարողացավ խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը և իր հետևում թողնել Անգլիային, ինչպես նաև 58 տարի անց կրկին դուրս գալ խոշոր մրցաշարի քառորդ եզրափակիչ: Այնպես որ, թիմը կարող է անկաշկանդ գործել:

Այստեղ կարելի է հիշել նաև ընտրական մրցաշարում այս թիմերի միջև կայացած հանդիպումները: Բրյուսելում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, իսկ Քարիդիֆում Ուելսը հաղթեց 1:0 հաշվով: Բելգիան ոչ մի տեսակի շանսեր չունեցավ այդ խաղերում: Նաև կարելի է ասել, որ Ուելսը գիտի, թե ինչպես խաղալ Բելգիայի հետ:

Գումարած այս ամենին` կուզենայի նշել այն հանգամանքը, որ Մարկ Վիլմոտսն ունակ չէ խաղի վրա ազդեցություն ունենալ: Դա երևաց Իտալիայի հետ առաջին խաղում: Վիլմոտսի կառուցած խաղը տապալվեց, և թիմը պարտվեց 0:2 հաշվով: Ուելսի հավաքականի մարզիչ Քրիս Քոուլմենը հաստատ հետևություններ արած կլինի այդ խաղից:

Անցնենք կանխատեսումներին: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` կարծում եմ, որ Ուելսն ի զորու է հիմնական ժամանակում չպարտվել Բելգիային: Հնարավոր է, որ ոչ-ոքի գրանցվի, և լրացուցիչ ժամանակի կամ 11 մետրանոցների արդյունքում ավելի բարձր կարգ ունեցող Բելգիան տանի բաղձալի հաղթանակը, բայց առաջնությունում ցուցադրած խաղով Ուելսը միանշանակ կարող է պայքար մղել բելգիացիների հետ: Բացի այդ, կցանկանայի առաջարկել «Ուելսի գոլերը տոտալ 0,5-ից շատ» խաղադրույքը: Բելգիայի պաշտպանությունում առաջացած խնդիրները, ինչպես նաև Գարեթ Բեյլի, Աարոն Ռեմսիի և մյուսների լավ մարզավիճակը կարող են նպաստել նրան, որ ուելսցիները նվազագույնը մեկ գոլ կխփեն: Եվ ևս մեկ խաղադրույք` Գարեթ Բեյլը գոլ կխփի: Եթե Ուելսը գոլ է խփում, ապա մեծ մասամբ դա անում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը: Բեյլն իսկական առաջատար է, թիմին տանում է իր հետևից, այս մրցաշարում խփել է 3 գոլ, Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում խփված գոլում ևս մասնակցություն ունեցավ: Հենց նրա փոխանցումից հետո հյուսիսիռլանդացի պաշտպանը գրավեց սեփական դարպասը: Իհարկե, նա կցանկանա բարելավել անձնական ցուցանիշը և միանձնյա գլխավորել ռմբարկուների ցուցակը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Բեյլը Տիբո Կուրտուայի դարպասը գրավելու փորձ ունի: Քարդիֆում Բելգիայի հետ վերոնշյալ հաղթած խաղում միակ գոլը խփեց հենց Բեյլը: 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի լրացուցիչ ժամանակում նույնպես ուելսցին կարողացավ գրավել բելգիացու դարպասը: Այնպես որ, հիմքեր կան խաղադրույք կատարելու նրա գոլի վրա: Գործակիցը 3,44 է:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/1 հլս
Ուելս - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/1 հլս
Ուելս - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/1 հլս
Ուելս - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ