АТР-ի տղամարդկանց մենախաղերի կիսաեզրափակչում այսօր կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Տոմաշ Բերդիխը: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով սերբ թենիսիստի աստիճանաբար բարելավվող մարզավիճակը, առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ջոկովիչը կհաղթի՝ կորտում անցկացնելով 12,5-ից պակաս գեյմ:
Մեկնարկային 2 փուլերը Ջոկովիչը բավականին հեշտ հաղթահարեց: Դաստին Բրաունին և Ֆերնանդո Վերդասկոյին աշխարհի առաջին ռակետը հաղթեց նույն՝ 6:2, 6:2 հաշվով: Լեոնարդո Մայերի դեմ խաղում սերբ թենիսիստն իրեն թույլ տվեց մի փոքր թուլանալ (6:3, 7:5): Կարծում եմ, որ Ջոկովիչը չի կրկնի այդ հանդիպման սխալները:
Ինչ վերաբերում է Բերդիխին, ապա նախորդ մրցաշրջանում նա երկակի տպավորություն թողեց: Չեխը պարտվում էր այնպիսի թենիսիստների, որոնց դեռ չարթնացած պետք է հաղթեր:
Այս մրցաշարում էլ, քիչ թե շատ ուժեղ մրցակցի դեմ խաղում Բերդիխը խնդիրներ ունեցավ: Նա բարդ հանդիպում անցկացրեց Սերգեյ Ստահովսկու դեմ (7:5, 6:4), բայց հեշտությամբ հաղթեց Դամիր Ջումհուրային (6:0, 6:4) ու Կայլ Էդմունդին (6:3, 6:2):
Անձնական հանդիպումներում 21:2 հաշվով սերբ թենիսիստն առավելություն ունի: Չեմ կարծում, թե Բերդիխին կհաջողվի լուրջ դիմադրություն ցուցադրել: Ջոկովիչն ազդում է Բերդիխի վրա այնպես, ինչպես օձը` նապաստակի: Տպավորություն կա, որ Տոմաշը կորտ է դուրս գալիս հստակ իմանալով, որ պարտվելու է: Այստեղից էլ առաջանում են մոտիվացիայի պակասը, հաճախակի կրկնվող սխալները և կենտրոնացման կորուստը: Ջոկովիչը կարողանում է հմտորեն օգտագործել այս ամենը:
Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ջոկովիչը կհաղթի՝ կորտում անցկացնելով ամենաշատը 12 գեյմ: