Սպորտային խաղադրույքներ. Նովակ Ջոկովիչ — Քեի Նիշիկորի. Ճապոնացին ամենաքիչը մեկ սեթում կհաղթի

12:15, 26 հնվ 2016
Հունվարի 26-ին Australian Open-ի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Կեի Նիշկորին: «Բուքմեյքերների Ռեյտինգը» նշում է սերբի մոտ խաղային անկումը և խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել ճապոնացու սեթերի (+2,5) ֆորայով հաղթանակի վրա:

Շատ դժվար է այս հանդիպման համար խաղադրույք ընտրելը, հաշվի առնելով սերբ թենիսիստի վերջին երկու ելույթը: Սկզբից նա երկու անշուք սեթեր անցկացրեց Անդրեաս Սեպպիի դեմ, իսկ հետո՝ հինգսեթյա բարդ հանդիպում Ժիլ Սիմոնի, ով, ինչպես ինձ է թվում, որոշիչ փուլում վախեցել է պարտվել, ինչից էլ օգտվել է Նովակը:

Նիշիկորին կայունության տեսանկյունից ավելի լավ ելույթ ունեցավ: Նա միայն Գիլյերմո Գարսիա-Լոպեսին մի սեթում պարտվեց, «վնասեց» դաստակը, սակայն Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ դիմակայությանը վնասվածքից ոչ մի հետք չէր մնացել: Նրա հետ ճապոնացին երեք փուլերը ավարտեց 6:4, 6:2, 6:4 հաշվով:

Ջոկովիչը 6-2 հաշվով առավելություն ունի: Սակայն Նիշկորին բազմիցս սեթեր է վերցրել աշխարհի առաջին ռակետից: Հիշողության մեջ դեռ թարմ է 2014 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ նրա հաղթանակը:

Ես միտված եմ վստահել վիճակագրությանը: Եթե սերբը իրեն կրկին թույլ տա թուլանալ, ապա Նիշիկորին, ով շարժունակ և աշխատասեր թենիսիստ է, դրանից միանգամից կօգտվի:

Այդ պատճառով այստեղ պատրաստ եմ ռիսկի դիմել և վերցնել Կեի Նիշիկորիի սեթերի (+2,5) ֆորայով հաղթանակի խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Australian Open, քառորդ եզրափակիչ
12:15/26 հնվ
Նովակ Ջոկովիչ - Քեի Նիշիկորի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ