Սպորտային խաղադրույքներ. «Նյուքասլ» — «Էվերթոն». Լուկակուն կրկին գոլ կխփի

21:30, 26 դկտ 2015

ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Էվերթոնը» կհյուրընկալվի «Նյուքասլին»: Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են գտնվում, այդ պատճառով էլ կխաղան միայն հաղթանակի համար:

Սթիվ Մաքլարենի թիմը տարեվերջում վերգտավ իր խաղը: «Նյուքասլը» վերջին 3 խաղերում 2 հաղթանակ է տոնել. այն էլ ինչպիսի հաղթանակներ: Նախ «Նյուքասլը» սեփական ստադիոնում լուծեց «Լիվերպուլի» հարցերը (2:0), այնուհետև 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Այժմ հերթը «Էվերթոնինն» է:

«Էվերթոնը» Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ 6 խաղ անընդմեջ չէր պարտվել ԱՊԼ-ում, բայց 17-րդ տուրում այդ շարքն ընդհատվեց «Լեսթերից» կրած պարտությամբ (2:3):

Այս խաղում կառաջարկեի խաղադրույք կատարել «Էվերթոնի» հաղթանակի վրա, բայց լիվերպուլցիները վերջերս անկայուն են հանդես գալիս: Որպես օրինակ կարող ենք վերցնել «Բորնմութի» դեմ խաղը, որի ընթացքում «Էվերթոնը» հաղթում էր 2:0 հաշվով, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի (3:3):

Այս խաղում խաղադրույք եմ կատարում բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլի վրա, ով ԱՊԼ-ի վերջին 7 խաղերում գոլ է խփել (եթե հաշվենք նաև գավաթային խաղը, ապա 8): 22-ամյա հարձակվողը անպայման կփորձի կրկնել Ջեյմի Վարդիի ռեկորդը, այդ պատճառով էլ գոլ խփելու մոտիվացիան ավելի մեծ կլինի: 2.15 գործակցով խաղադրույք եմ կատարում Լուկակուի գոլի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
21:30/26 դկտ
«Նյուքասլ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ