Սպորտային խաղադրույքներ. «Նյու-Օրլեան» — «Հյուսթոն». «Ռոքետսը» կհաղթահարի «պելիկանների» պաշտպանությունը

04:00, 27 դկտ 2015
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում «Նյու-Օրլեան Պելիկանսը» կընդունի «Հյուսթոն Ռոքետսին»: «Սան-Անտոնիոյի» պաշտպանությունը փորձության ենթարկելուց հետո՝ տեխասյան ակումբը հարձակման գծում պետք է ավելի արդյունավետ գործի  թույլ պաշտպանություն ունեցող լուիզիանացիների դեմ:

Երեկ պաշտպանության առումով «Հյուսթոնը» անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի լավագույն հանդիպումը: «Ռոքետսը» սեփական դաշտում Գրեգ Պոպովիչի սաներին սահմանափակեցին 84 միավորով: Սա սեփական հարկի տակ «Ռոքետսի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր, փոխարենը՝ նախորդ 8 արտագնա խաղերում հաղթելով ընդամենը երեքում: Այնուամենայնիվ, Հովարդը եւ թիմակիցները վերջին ժամանակներս բարելավել են խաղը պաշտպանությունում՝ նախորդ 5 խաղերում միջինը բաց թողնելով 94 միավոր:

«Նյու-Օրլեանը» նույնպես երկու օրվա ընթացքում երկրորդ հանդիպումն է անցկացնում: Նախորդ խաղում թիմը մրցակցի հարկի տակ պարտվեց «Մայամիին»՝ ճիշտ է, միայն Էնտոնի Դեվիսի հիանալի խաղի շնորհիվ հանդիպումը հասցնելով մինչեւ օվերթայմ: Հպարտանալու ուրիշ առիթ չկա, փոխարենը՝ տեղի ունեցավ իսկական խայտառակություն: «Նյու-Օրլեանը» ստիպեց «Հիթին» 18 անգամ սխալվել, բայց դրանք վերածեց ընդամենը երկու միավորի: Հարձակման արդյունավետության տեսանկյունից սա իսկական ձախողում է: Այնուամենայնիվ, Ջենթրիի թիմը ավելի համոզիչ է երեւում սեփական հարկի տակ՝ այնտեղ հաղթելով նախորդ 9 հանդիպումներից 6-ում:

Բայց նույնիսկ պաշտպանությունում դրական բալանս ունենալով՝ այդ գծում «Պելիկանսի» գործերը բավական վատ են: Հենց դրա վերաբերյալ էլ առաջարկում եմ խաղադրույք կատարել՝ ընտրելով «Հյուսթոնի» միավորները տոտալ 105-ից շատ խաղադրույքը: Սեփական հարկի տակ լուիզիանացիները 12 խաղերից իննում ամենաքիչը բաց են թողել 105 միավոր: Միեւնույն ժամանակ, «Ռոքետսը» արտագնա վերջին 9 խաղերից վեցում ամենաքիչը վաստակել է 105 միավոր: «Սփըրզի» պաշտպանության դեմ դիմակայությունից հետո՝ «Ռոքետսի» հարձակումը կարող է ճեղքել «Նյու-Օրլեանի» շատ ավելի թույլ պաշտպանությունը:

Օրդինար: Հաղթած
NBA
04:00/27 դկտ
«Նյու-Օրլեան» - «Հյուսթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ