Սպորտային խաղադրույքներ. «Նապոլի» — «Սասուոլո». թիմերը կփոխանակվեն գոլերով

23:45, 16 հնվ 2016
Վաղը՝ Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում կընդունի «Սասուոլոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձրել թիմերի խաղաոճերին եւ առաջարկում է խաղադրույք կատարել նրա վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

«Սասուոլոն» տհաճ գրաֆիկ է ստացել: Նախորդ տուրում թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ինտերին», իսկ այժմ սպասվում է «Նապոլիի» հետ արտագնա հանդիպումը: Ստացվում է, որ Էուսեբիո Դե Ֆրանչեսկիի սաները երկու տուր անընդմեջ խաղում են առաջնության առաջատարների հետ:

Առաջիկա խաղում հյուրերին չեն կարողանա օգնել Պաոլո Կանավարոն, Դոմենիկո Բերարդին եւ Նիկոլա Սանսոնեն: Թվում է, սրանք լուրջ կորուստներ են, բայց կուզենայի նշել, որ «Սասուոլոն» երբեք չի հիմնվել առանձին կատարողների վարպետության վրա եւ միավորներ է վաստակում բացառապես թիմային խաղի շնորհիվ:

Այդ պատճառով, կարելի է սպասել արդյունավետ եւ երկկողմանի սուր գրոհներով հանդիպում: «Նապոլիին» հետապնդում է «Յուվենթուսը», եւ այդ փաստը պետք է մոտիվացնի Մաուրիցիո Սարրիի սաներին, ընդ որում՝ հանդիպումը կայանալու է Նեապոլում:

Բայց կրկնում եմ, «Սասուոլոյի» հետ հեշտ չէ ինչպես տանը, այնպես էլ հյուրընկալվելիս: Այստեղ ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 20-րդ տուր
23:45/16 հնվ
«Նապոլի» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ