Սպորտային խաղադրույքներ. «Նապոլի» — «Ինտեր». թիմերը կփոխանակվեն գոլերով

23:45, 19 հնվ 2016
Իտալիայի գավաթի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում վաղը «Նապոլին» կընդունի «Ինտերին»: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար թիմերից պահանջվում է միմիայն հաղթանակ: 

Մաուրիցիո Սարրիի գլխավորությամբ «Նապոլին» շատ բովանդակալից եւ վառ ֆուտբոլ է ցուցադրում: Իմ կարծիքով, չնայած «Յուվենթուսի» 10 անընդմեջ հաղթանակների՝ ներկա պահին «Նապոլին» համարվում է Իտալիայի ամենաուժեղ ակումբը: Գոնսալո Իգուաինը «Սասուոլոյի» հետ խաղում խփեց իր 20-րդ եւ 21-րդ գնդակները, որը համարվում է լավագույն արդյունքը եվրոպական թոփ-առաջնությունների հարձակվողների մեջ:

«Ինտերում» ամեն ինչ այնքան էլ լավատեսական չէ: Ռոբերտո Մանչինիի թիմը կորցրեց առաջատարությունը, իսկ վերջին 4 խաղերում 2 պարտություն է կրել:

Այս խաղում շատ բան է կախված նրանից, թե թիմերը ինչպիսի կազմերով դուրս կգան խաղադաշտ: Բացի Իտալիայի գավաթից՝ «Նապոլին» հանդես է գալիս նաեւ Եվրոպա լիգայում, ինչպես նաեւ լրջորեն հավակնում է չեմպիոնությանը, այդ պատճառով ենթադրում եմ, որ նեապոլցիների մի քանի առաջատարներ կարող են հանգիստ ստանալ: «Ինտերը» պայքարում է միայն Իտալիայի գավաթում եւ առաջնությունում, այդ պատճառով համոզված եմ, որ Մանչինին բոլորին պայքարի կմղի առաջին րոպեներից:

Եթե «Նապոլին» դուրս բերի ուժեղագույն կազմ, ապա ես խաղադրույք կկատարեմ նրանց օգտին, բայց քանի որ այդ հաշվով կասկածներ ունեմ, 1,73 գործակցով խաղադրույք եմ կատարում «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ի վրա:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
23:45/19 հնվ
«Նապոլի» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ