Սպորտային խաղադրույքներ. «Միլանն» ու «Յուվենթուսը» կփոխանակվեն գոլերով

22:45, 22 հկտ 2016
Խաղում է
Իտալական Ա Սերիայի շրջանակներում «Սան Սիրո» մարզադաշտում կկայանա 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ միմյանց դեմ կմրցեն «Միլանն» ու «Յուվենթուսը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

«Միլանը» վերջապես հաջող է մեկնարկել առաջնությունում: Առաջին 8 տուրերից հետո թիմը վաստակել է 16 միավոր և 2-3 տեղերն է կիսում «Ռոմայի» հետ: Բացի այդ, «Միլանում» նկատվում է, որ վերադարձվել է հաղթողի հոգեբանությունը: Մոնտելլայի աշխատանքը շատ լավ երևում է: «Ռոսոներների» համար բավական է նշել այն, որ վերջին 6 հանդիպումներում նրանք 5 հաղթանակ են տարել ու մեկ խաղ ավարտել ոչ-ոքի:

Եվ ահա այժմ մրցակիցը գործող չեմպիոն ու առաջատար «Յուվենթուսն» է… թուրինցիները վերջին 6 խաղերում նույնքան հաղթանակ են տարել ու ընդհանրապես ընթացիկ առաջնությունում միայն պարտվել է «Ինտերին»՝ մնացած խաղերում բացառապես հաղթանակ տանելով:

Բայց այստեղ պետք է մի բան ընդգծել. «Միլանը» ավելի թարմ տեսք կունենա առաջիկա խաղում: Մոնտելլայի թիմը խաղին պատրաստվելու համար մեկ շաբաթ ունեցել է, մինչդեռ «Յուվեն» շաբաթվա ընթացքում ծանր արտագնա հանդիպում է անցկացրել «Լիոնի» հետ, և այդ խաղում հաղթանակը չէր կայանա, եթե չլինեին լեգենդար Ջիջի Բուֆֆոնի սեյվերը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Միլանին», որը վերջին 3 խաղերում 12 գնդակ է խփել, ի վերջո կհաջողվի գտնել «Յուվեի» դարպասը տանող բանալին: Դե իսկ հյուրերն իրենց գոլը, կարծում եմ, կկառուցեն, քանզի թիմի հարձակման գծում կան Դիբալայի, Իգուաինի, Կուադրադոյի պես ֆուտբոլիստներ, և բացի այդ, «Միլանի» պաշտպանությունն այդքան էլ հուսալի չէ՝ վերջին 3 խաղերում միլանյան ակումբը սեփական դարպասը 4 գնդակ է բաց թողել: Հետևաբար, այս խաղի համար տրամաբանական է ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը 1,88 է:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 9-րդ տուր
22:45/22 հկտ
«Միլան» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ