Սպորտային խաղադրույքներ. Մեքսիկան պայքարից դուրս կթողնի Չիլիին

06:00, 19 հնս 2016
Խաղում է
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին խաղը կկայանա Քալիֆոռնիայի «Լեվայս» մարզադաշտում, որտեղ կհանդիպեն Մեքսիկան և առաջնության գործող չեմպիոն Չիլին: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ մեքսիկացիները կկարողանան պայքարից դուրս թողնել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին:

Մեքսիկայի հավաքականին կարելի է համարել Կոպա Ամերիկայի այս խաղարկության հաճելիորեն զարմացրած բացահայտումը: Թիմ, որի պաշտպանության կենտրոնում խաղում է 37-ամյա Ռաֆայել Մարկեսը, իսկ թիմի միջին տարիքը գերազանցում է 28-ը, ընդհանուր տրանսֆերային արժեքն էլ 86 միլիոն ֆունտ է, հաղթել է Ուրուգվային, Ճամայկային և ոչ-ոքի խաղացել Վենեսուելայի հետ:

Մրցակիցն, իր հերթին, այնքան էլ հաջող չի անցկացնում մրցաշարը: Պետք է նշել, որ անցկացրած երեք խաղերից մեկում Չիլին պարտվել է, երկուսում՝ հաղթել, բայց միաժամանակ բաց է թողել 5 գոլ: Խուան Անտոնիո Պիցցիի գլխավորությամբ չիլիացիները թերանում են պաշտպանությունում: Իսկ դրանից հիանալի կարող է օգտվել Մեքսիկայի հարձակման գիծը՝ Չիչարիտոյի գլխավորությամբ:

Ի դեպ, թիմերը վերջին անգամ հանդիպել են երկու շաբաթ առաջ: Ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել էին մեքսիկացիները, գոլն էլ խփել էր Չիչարիտոն:

Հաշվի առնելով չիլիացիների անհաջող խաղը պաշտպանությունում և Մեքսիկայի լավ մարզավիճակը՝ խաղադրույք եմ կատարում վերջինիս հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Ամերիկայի գավաթ, 1/4 եզրափակիչ
06:00/19 հնս
Մեքսիկա - Չիլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ