Սպորտային խաղադրույքներ. Մեքսիկան չի պարտվի Ռուսաստանին ու դուրս կգա կիսաեզրափակիչ

19:00, 24 հնս 2017
Խաղում է
Կոնֆեդերացիայի գավաթի A խմբի երրորդ տուրի շրջանակներում «Կազան Արենայում» կմրցեն Մեքսիկայի և Ռուսաստանի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Մեքսիկայի հավաքականին կհաջողվի չպարտվել ու դուրս գալ խմբից:  

Ընդհանրապես, այս հանդիպումը համարվում է մրցաշարի ողջ երրորդ տուրի կենտրոնական հանդիպումը, քանզի B խմբում ամեն ինչ պարզ է, այնտեղ կասկած չկա, որ խմբից դուրս կգան Գերմանիան ու Չիլին, իսկ A խմբում կիսաեզրափակչի ուղեգիրներից մեկը հաստատ բաժին կհասնի Պորտուգալիային, որովհետև քիչ հավանական է, որ Եվրոպայի չեմպիոնները պարտվեն նորզելանդացիներին: Հետևաբար ամբողջ ինտրիգն այս խաղում է, թե որ հավաքականն ի վերջո դուրս կգա խմբից:

Խաղով, հնարավորություններով ու կազմով ավելի գերադասելի է Մեքսիկայի հավաքականը: Ճիշտ է՝ նորզելանդացիների հետ խաղում եղան խնդիրներ, հաղթանակը միայն երկրորդ խաղակեսում տրվեց, այն էլ ստիպված եղան 0:1-ից հետ գալ: Սակայն այդ խաղում մեքսիկացիների կազմում բացակայում էին Չիչարիտոն ու Կարլոս Վելան, ինչը զգալիորեն թուլացրել էր «ացտեկների» հարձակման գիծը:

Այսպիսի կարևոր խաղում արդեն կխաղան և՜ Չիչարիտոն, և՜ Վելան: Հիշում ենք, թե նրանց ներկայությամբ մեքսիկացիներն ինչքան լավ տպավորություն թողեցին պորտուգալացիների դեմ ու կարողացան չպարտվել: Արագ մեքսիկացիներին դիմակայելը բարդ կլինի ռուս դանդաղաշարժ պաշտպանների համար: Պորտուգալացիների դեմ խաղում ռուսների մոտ մենք տեսանք նույն խնդիրը, և Եվրոպայի չեմպիոնները կարող էին մեկ գոլից ավել խփել, բայց մի քանի պահերում փրկեց փորձառու Իգոր Ակինֆեեվը:

Ռուսաստանի հավաքականին անհրաժեշտ է միմիայն հաղթանակ խմբից դուրս գալու համար, հետևաբար գործելու է առաջին համարով, ինչն անսովոր ու ոչ շահավետ է Չերչեսովի թիմի համար: Երկրորդ համարով խաղն ավելի հարմար է Մեքսիկայի համար, ով, հարձակման գծում ունենալով արագաշարժ ու տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ, հակագրոհների միջոցով կարող է պատժել Ռուսաստանի հավաքականին: Ենթադրում եմ, որ եթե ոչ առաջին խաղակեսում, ապա երկրորդ խաղակեսում՝ Ռուսաստանի ահռելի գրոհների ներքո Մեքսիկայի ընտրանուն կհաջողվի հաջող հակագրոհ անցկացնել ու գրավել դարպասը: Բացի այդ, հնարավոր է, որ Մեքսիկան երկրորդ խաղակեսի ժամանակ պարտվելուց լինի և պետք լինի հետ բերել կորցրածը, իսկ մեքսիկացիները կարող են ռուսների դեմ լուրջ ճնշում գործադրելու արդյունքում աչքի ընկնել:

Եվ երկրորդ տարբերակը՝ կարծում եմ, որ Մեքսիկայի հավաքականն առնվազն չի պարտվի ու խաղում 1,5-ից շատ գոլ կխփվի: Գործակիցը 1,87 է: Մեքսիկացիները զուգահեռ կցանկանան դրական արդյունքի հասնել ու խմբում առաջին տեղ գրավել, որպեսզի համեմատաբար հեշտ մրցակից ստանան կիսաեզրափակչում: Ներկա պահին Մեքսիկայի հավաքականն առաջին տեղում է և կարծում եմ, որ թիմերն ընդհանուր ուժերով կկարողանան գոնե երկու գոլ խփել:

Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, 3-րդ տուր
19:00/24 հնս
Մեքսիկա - Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, 3-րդ տուր
19:00/24 հնս
Մեքսիկա - Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ