Սպորտային խաղադրույքներ. «Մեմֆիս»-«Սան-Անտոնիո». «Գրիզլիսը» դիմադրություն ցույց կտա «Սփըրզին»

06:30, 04 դկտ 2015

NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում «Մեմֆիս Գրիզլիսը» կընդունի «Սան-Անտոնիո Սփըրզին»: «Արջերը» կփորձեն օգտվել մրցակցի հարձակման ճգնաժամից, ինչպես նաև մտադիր են հաղթահարել տեխասցիների հզոր դիմադրությունը: 

Դժգույն մեկնարկից հետո «Մեմֆիսը» սկսեց հիշեցնել նախորդ մրցաշրջանի թիմին: «Գրիզլիսը» ոչ միայն սկսեց կանոնավոր կերպով հաղթել՝ հատկապես սեփական հարկի տակ, այլև բարելավվեց խաղը պաշտպանությունում՝ վերջին 7 խաղերում բաց թողնելով միջինը 95 միավոր: Նշենք, որ մեկնարկային 12 խաղերում Յորգերի թիմը մրցակիցներին թույլ է տվել վաստակել միջինում 102 միավոր:

«Մեմֆիսը» հաղթել է վերջին 6 տնային խաղերից 5-ում՝ 3 անգամ թույլ տալով մրցակցին վաստակել 96 միավոր: Վերջին խաղում վերջապես ընդհատեց իր անհաջող խաղերի շարքը Մարկ Գազոլը, ով չէր կարողանում գտնել իր խաղային ռիթմը: «Նյու-Օրլեանի» հետ խաղում իսպանացին վաստակեց 38 միավոր: Հավանաբար, «Սփըրզի» հետ խաղում միայն նրա տրամադրությունը առանցքային չի լինի: Ընթացիկ մրցաշրջանում «արջերը» արդեն պարտվել են «Սփըրզին», որի մոտ հարձակման գծում անկում է նկատվում:

Դեռևս Պոպովիչի թիմը հաջող է խաղում ավելի շատ պաշտպանության հաշվին, որը միջինը մեկ խաղում բաց է թողնում 88 միավոր, իսկ ահա հարձակման գծում՝ վերջին 8 խաղերում տեխասցիներին հաջողվել է վաստակել 94 միավոր: Ընդ որում, մրցակցի հարկի տակ «Սան Անտոնիոն» պարտվել է նախորդ 3 խաղերից 2-ում, իսկ «Միլուոկիի» հետ նախորդ խաղում Կավաի Լեոնարդը և ԼաՄարկուս Օլդրիջը իրենց նման չէին՝ իրացնելով 6/22-ը, բայց այդուհանդերձ տեղի ունեցավ տնային ջախջախիչ հաղթանակը:

Բացառված չէ, որ «Սփըրզի» որոշ վետերաններ ստանան հանգիստ 2 օրվա մեջ անցկացվող երկրորդ խաղում կամ համեմատաբար քիչ րոպեներ անցկացնեն: «Մեմֆիսը» դեռևս լավ մարզավիճակում է և իր հարկի տակ պատճաշ մակարդակով պետք է պատրաստվի սկզբունքային մրցակցի դեմ հանդիպմանը: Այս խաղում պետք է ընտրել «Մեմֆիսը» ֆորայով (+4):

Օրդինար: Պարտված
NBA
06:30/4 դկտ
«Մեմֆիս»-«Սան Անտոնիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ