Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն
«Յունայթեդը» մի քանի լավ խաղերից հետո նորից վերհիշել է Մոյեսի և Վան Գալի տարիները։ Թիմը նախ մանչեսթերյան դերբիում պարտվեց «Սիթիին», հետո Եվրոպա լիգայում զիջեց «Ֆեյենորդին» և ԱՊԼ-ի վերջին տուրում 1։3 հաշվով պարտվեց «Ուոթֆորդին»։ Երեք անընդմեջ պարտություն։ Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է մանչեսթերյան ակումբի և Ժոզե Մոուրինյոյի վրա։ Եվ այդ ուշադրությունն ու ճնշումը նվազեցնելու համար Մոուրինյոն պետք է տանը համոզիչ հաղթանակ տանի։ Սակայն մրցակիցը Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերն» է։ Ակումբ, որն իր համար անսովոր կերպով երեք ճակատով է պայքարում՝ Չեմպիոնների լիգայում, ներքին առաջնությունում և երկրի գավաթում։ Գավաթում պայքարն արդեն ավարտվել է, «Չելսին» արտագնա խաղում հաղթեց Ռանյերիի թիմին։
Դեռևս «Լեսթերը» շատ անկայուն խաղ է ցուցադրում։ Մրցաշրջանը սկսեց հենց «Յունայթեդի» հետ Անգլիայի սուպերգավաթի խաղով, որտեղ մրցակցին զիջեց 1։2 հաշվով։ Դրանից հետո ԱՊԼ-ի հինգ տուրերից երկուսում պարտվել է, երկուսում հաղթել, և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի։ Սակայն բոլոր այդ խաղերում, բացառությամբ «Արսենալի» հետ դիմակայությանը, «Լեսթերը» գոլի հեղինակ է դարձել։ Սլիմանին «Սպորտինգից» տեղափոխվելով՝ լեսթերցիների հարձակման գծին սրություն է հաղորդել։ Հիմա թիմի միակ հույսը Վարդին չէ։ Դե իսկ «Յունայթեդի» հարձակման գծի մասին ավելորդ է խոսել, չնայած պարտություններին՝ Իբրահիմովիչն ու Ռեշֆորդն իրենց գոլերը խփում են։ Նաև հաշվի առնելով, որ երկու թիմերի պաշտպանություններում էլ խնդիրներ կան՝ կարծում եմ, որ այս խաղում կաշխատի «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: