Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի». «կապույտները» կհեռացնեն Վան Գալին

21:30, 28 դկտ 2015

Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը (դիտարժանությամբ, բայց ոչ նշանակությամբ) կկայանա Մանչեսթերում: «Չելսին» իր նորանշանակ մարզիչ Գուս Հիդինկի հետ հյուր է գնում «Օլդ Թրաֆորդ»՝ «կարմիր սատանաների» հետ մրցելու:

Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո «Չելսին» երկու խաղում 4 միավոր է վաստակել, բայց կարող էր վաստակել վեցը, եթե «Ուոթֆորդի» դեմ խաղում (2:2) Օսկարը հաջող իրացներ 11 մետրանոց հարվածը: Այդ խաղում դուբլ ձևակերպեց Դիեգո Կոստան, ով գրեթե մեկ ամիս գոլ չէր խփել: Իսպանացին դեղին քարտերի պատճառով որակազրկված է և չի կարող մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 18-րդ տուրում նվաստացուցիչ պարտություն կրեց: Այս անգամ մանչեսթերյան ակումբը 0:2 հաշվով պարտվեց «Սթոք Սիթիին», և դա «կարմիր սատանաների» համար 4-րդ անընդմեջ պարտությունն էր: «Մանչեսթեր Յունայթեդը» ծանր վիճակում է. եթե «Բորնմութի» ու «Նորվիչի» հետ խաղերում մանկունյանցիներին հաջողվեց գոնե մեկ գոլ խփել (2 խաղերն էլ ավարտվել են 1:2 հաշվով), ապա «Սթոք Սիթիի» դեմ անգամ դա չստացվեց:

Կարծում եմ, որ առաջիկա խաղում կհաղթի «Չելսին»: Հիդինկի ժամանումից հետո «Չելսին» վերելք է ապրում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հավանաբար «ազնվականների» դեմ խաղից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա: Խաղադրույք եմ կատարում «Չելսիի» հաղթանակի վրա, ինչի գործակիցը 2.87 է:

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
21:30/28 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 12 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ