Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում կհաղթի «Սուոնսիին»
Թիմերն ընդամենը մեկ օր առաջ են հանդիպել՝ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: «Լիբերթի» մարզադաշտում «քաղաքաբնակները» 2:1 հաշվով հաղթանակ տարան:
Գվարդիոլան «Սիթիի» հետ վստահ քայլերով առաջ է գնում: Թիմը ԱՊԼ-ում 5 անընդմեջ հաղթանակ է տարել, ՉԼ-ում ջախջախել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (4:0), Անգլիայի լիգայի գավաթի մասին էլ արդեն խոսեցինք: Բարդ կլինի «քաղաքաբնակներին» կանգնեցնելը:
Ինչ վերաբերում է «Սուոնսիին», ապա թիմի գործերն այնքան էլ լավ չեն: Գվիդոլինի թիմը 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում:
Հանդիպումը կայանալու է Սուոնսիում: Սեփական երկրպագուների աջակցությամբ տանտերերը կփորձեն ինչ-որ բան առաջարկել «Մանչեսթեր Սիթիին», բայց դժվար թե ստացվի միավոր վաստակել: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Սիթիի» պաշտպանությունն այնքան էլ հուսալի չի գործում: Գործակիցը 1,77 է: Տրամաբանական է նաև ««Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: «Քաղաքաբնակների» մասնակցությամբ խաղերն այս մրցաշրջանում գոլառատ են ստացվում: Այնպես որ, ֆավորիտի ու առաջատարի հաղթանակն այս խաղի ամենատրամաբանական ելքն է: Հյուրերի հաղթանակ և խաղում նվազագույնը 3 գոլ: Գործակիցը մեր գործընկեր Vivaro ԲԿ-ում 1,88 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: