Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Սիթին» առնվազն երեք գնդակ կուղարկի «Միդլսբրոյի» դարպասը

19:00, 05 նյմ 2016
Խաղում է
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» մարզադաշտում կընդունի «Միդլսբրոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ վերելքի վրա գտնվող մանչեսթերցիներն առնվազն երեք գնդակ կուղարկեն հյուրերի դարպասը և հանդիպման ելքը կվճռեն արդեն առաջին խաղակեսում: 

«Մանչեսթեր Սիթին» իրեն վերգտել է: 6 խաղ անընդմեջ չհաղթելուց հետո «քաղաքաբնակները» նախորդ շաբաթ 4:0 հաշվով հաղթեցին «Վեսթ Բրոմվիչին», իսկ այնուհետև Չեմպիոնների լիգայի շրջանակում 3:1 տպավորիչ հաղթանակ տարան «Բարսելոնայի» նկատմամբ: Այդ խաղերում ամենաշատը թերևս տպավորեց Իլկայ Գունդողանը, ով երկու խաղերում էլ դարձավ դուբլի հեղինակ: Ընդհանրապես «Սիթիի» ֆուտբոլիստները վերջին երկու խաղերում իրենց բարձր կարգն են ապացուցում ու հիանալի ֆուտբոլ ցուցադրում:

Այս իրավիճակում «Միդլսբրոյի» բախտը չի բերել: Թիմը ուղևորվում է «Էյթիհադ», խաղալու է զորեղ «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը խանդավառության տակ է գտնվում, հաղթել է «Բարսելոնային» և հիմա զգում, որ կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Սովորաբար այսպիսի հաղթանակները ոգևորում են և բոլոր առիթները կա կարծելու, որ Գվարդիոլայի թիմը վստահ հաղթանակ կտանի սեփական հարկի տակ: Ճիշտ է՝ «Միդլսբրոն» վերջին երկու խաղերում կարողացել է չպարտվել, ընդ որում այդ խաղերից մեկում դրսում գոլազուրկ ոչ-ոքի խաղացել «Արսենալի» հետ, սակայն այստեղ այլ իրավիճակ է: «Քաղաքաբնակներին» այժմ հաղթանակ է նաև պետք, որպեսզի հետ չմնա «Արսենալից» ու «Լիվերպուլից: Բացի այդ, հետևից մեկ միավոր տարբերությամբ շնչում է «Չելսին»:

Հիմնական խաղադրույքս այն բանի վրա է, որ «Մանչեսթեր Սիթին» առնվազն երեք գնդակ կուղարկի Վիկտոր Վալդեսի դարպասը՝ այսինքն տանտերերի անհատական տոտալը 2,5 գնդակից շատ: Գործակիցը 1,93 է: Կառաջարկեմ նաև այսպիսի խաղադրույք՝ «Մանչեսթեր Սիթիի» (-1) ասիական հանդիկապով հաղթանակն առաջին խաղակեսում: Մեկ գնդակի տարբերությամբ առավելությունը ձեր խաղադրույքը հետ կվերադարձնի, իսկ երկու և ավելիի դեպքում՝ դուք կհաղթեք: Այս խաղադրույքի գործակիցը 2,30 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 11-րդ տուր
19:00/5 նյմ
«Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 11-րդ տուր
19:00/5 նյմ
«Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ