Սպորտային խաղադրույքներ. «Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն». խաղի հիմնական իրադարձությունները կընթանան երկրորդ կեսում
«Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավն առաջնությունում ընդհատվեց նախորդ տուրում, երբ թիմը մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Տոտենհեմին»: Հավաքականների հանդիպումներից հետո «Սիթիի» ֆուտբոլիստները կձգտեն մի նոր հաղթական հանդիպումների շարք անցկացնել:
Գալիք խաղում «քաղաքաբնակների» մրցակիցը լինելու է «Էվերթոնը»: Ռոնալդ Կումանի գլխավորությամբ մերսիսայդցիները բավականին լավ խաղ են ցուցադրում և 14 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ասել է թե ոչ այդքան հեշտ հանդիպում է սպասվում «Սիթիին», չնայած այն հանգամանքին, որ խաղը կայանալու է «Էյթիհադում»:
«Տոտենհեմից» հետո «Էվերթոնն» Անգլիայում լավագույն պաշտպանությունն ունի (5 բաց թողած գնդակ): Ռոնալդ Կումանի թիմի պաշտպանությունը ճեղքելու գործն ավելի է բարդանում, երբ տեսնում ենք, որ բացի Կեվին Դե Բրույնեից, հանդիպումը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նաև Ռահիմ Սթերլինգը, ով Գվարդիոլայի ղեկավարությամբ հիասքանչ ֆուտբոլ է սկսել ցուցադրել:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Սիթին» կարգի հաշվին հաղթանակ կտանի: Թիմում շատ են վարպետները, դե իսկ Սերխիո Ագուերոն լավ մարզավիճակում է և արդեն հիմա պայքարում է լավագույն ռմբարկուի կոչման համար (ներկա պահին խփել է 5 գոլ և մեկ գոլով զիջում է միայն Դիեգո Կոստային):
Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կառաջարկեմ հետյալ երկու խաղադրույքները. առաջին՝ 1,81 գործակցով «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը երկրորդ խաղակեսում և երկրորդ՝ 1,96 գործակցով «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: