Սպորտային խաղադրույքներ. «Մալագա» — «Բարսելոնա». կատալոնացիները կհաղթեն

19:00, 23 հնվ 2016
Հունվարի 23-ին Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Լա Ռոսալեդա» ստադիոնում կմրցեն «Մալագան» ու «Բարսելոնան»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ընդգծում է կատալոնացիների թարմությունը և առաջարկում եվրոպական ֆորայով (-1) խաղադրույք կատարել նրանց հաղթանակի վրա:

Վերջին տարիներին «Մալագան» մեկ անգամ չէ, որ միավոր է խլել «Բարսելոնայից», բայց այս մրցաշրջանում անդալուսցիները մինչև վերջ խրված են խնդիրների մեջ: Բոլորը շատ լավ հիշում են, թե մրցաշրջանի սկզբում քանի տուր անընդմեջ «Մալագան» չէր կարողանում գոլ խփել:

Իհարկե, հիմա թիմը մի փոքր բարելավել է խաղը, բայց կատալոնացիների կարգն անհամեմատ բարձր է: Շաբաթվա ընթացքում նրանք առանց մի շարք առաջատարների հաղթեցին Բիլբաոյի «Աթլետիկին»: Փոքրիկ վնասվածքից հետո Մեսսիի վերադարձը սրություն կհաղորդի կատալոնացիների խաղին:

Հաշվի առնելով այս ամենը, չեմ հասկանում, թե ինչու են Լուիս Էնրիկեի սաների եվրոպական ֆորայով (-1) հաղթանակին բուքմեյքերներն այսքան լավ գործակից տալիս:

«Մալագայի» խփած և բաց թողած գոլերի տարբերությունը բացասական է: Այո՛, նրանք կարող են ամուր փակվել պաշտպանությունում, բայց «Բարսայի» հարձակումն ի զորու է կոտրել նույնիսկ ամենահուսալի պաշտպանությունը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 21-րդ տուր
19:00/23 հնվ
«Մալագա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ