Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլը» տանը վստահ հաղթանակ կտանի «Հալլ Սիթիի» նկատմամբ

18:00, 24 սպտ 2016
Խաղում է
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Հալլ Սիթիի» հետ: Հաշվի առնելով թիմերի ներկայիս վիճակները և այն, որ խաղը կայանում է «Էնֆիլդ» մարզադաշտում, «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «կարմիրները» վստահ հաղթանակ կտանեն «վագրերի» նկատմամբ: 

«Լիվերպուլը» հիանալի թափ է հավաքել: Յուրգեն Կլոպի թիմը բոլոր մրցաշարերն իրար հետ վերցրած վերջին 5 խաղերում չորս հաղթանակ է տարել ու մեկ ոչ-ոքի խաղացել: Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» շատ լավ է խաղում գրանդների դեմ: Նախ՝ առաջին տուրում կարողացավ հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթել «Արսենալին», այնուհետև ոչ-ոքի Լոնդոնում «Տոտենհեմի» հետ, իսկ դրան հաջորդեցին գործող չեմպիոն «Լեսթերի» (4:1) ու «Չելսիի» (2:1) նկատմամբ հաղթանակները: Միակ պարտությունը մերսիսայդցիներն անսպասելիորեն կրել են նորեկ «Բարնլիից» (0:2):

Շաբաթվա ընթացքում «Լիվերը» նաև Լիգայի գավաթի հանդիպում է անցկացրել՝ խոշոր 3:0 հաշվով հաղթելով «Դերբիին»: Այնպես որ, Յուրգեն Կլոպի թիմում տրամադրությունը հիանալի է:

Թեև Լիգայի գավաթում «Սթոք Սիթիի» դեմ տարած հաղթանակին, նույնը չենք կարող ասել «Հալլ Սիթիի» մասին: «Վագրերի» գործերն առաջնությունում այդքան էլ լավ չեն: Մեկնարկային երկու հաղթանակներից հետո թիմը երկու պարտություն կրեց և մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի: Ընդ որում՝ առաջնության վերջին խաղում «Հալլը» տանը 1:4 հաշվով պարտվեց «Արսենալին»:

Իհարկե, «Սթոքի» նկատմամբ վերջին րոպեներին կորզած հաղթանակը կարող է ոգևորել «Հալլի» ֆուտբոլիստներին, բայց այստեղ պետք է մի շարք գործոններ հաշվի առնել. առաջին՝ «Լիվերպուլի» հիանալի մարզավիճակը, երկրորդ՝ տնային դաշտի գործոնը, «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հզոր աջակցության պակաս երբեք չեն ունեցել, գումարած նաև այն, որ «Հալլի» միանգամից 6 ֆուտբոլիստներ չեն կարողանա մասնակցել հանդիպմանը ու թիմի մյուս ֆուտբոլիստները Լիգայի գավաթում ուժեր են ծախսել ու ակումբում ռոտացիայի հնարավորություն չկա:

Այդ պատճառով հետևյալ երկու խաղադրույքներն ենք առաջարկում. առաջին՝ 1,68 գործակցով «Լիվերպուլի» հաղթանակն առաջին խաղակեսում և խաղում, երկրորդ՝ Սադիո Մանեն գոլ կխփի: Ակնհայտ է, որ սենեգալցին շատ լավ ինտեգրվել է մերսիսայդյան ակումբի խաղին: Հենց առաջին խաղերից Մանեն իրեն գերազանց է դրսևորում, իսկ ընթացիկ առաջնությունում երկու գոլ խփել է: Մանեն այս խաղում համեմատաբար ավելի թարմ տեսք կունենա, քանզի գավաթային հանդիպմանը չմասնակցեց: Այնպես որ, 1,91 գործակցով կարելի է փորձել այս տարբերակը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 6-րդ տուր
18:00/24 սպտ
«Լիվերպուլ» - «Հալլ Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 6-րդ տուր
18:00/24 սպտ
«Լիվերպուլ» - «Հալլ Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ