Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլը» 26 տարի անց կրկին չեմպիոն կդառնա

00:00, 20 մյս 2017
Խաղում է
Օգոստոսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի ամենադիտարժան առաջնության՝ Անգլիայի Պրեմյեր լիգայի 2016/17 թթ. մրցաշրջանը: Այս տարի բրիտանական կղզու երկնակամարը համալրվել է բազմաթիվ վառ աստղերով, որոնց թվում են մարզիչներ Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան և Անտոնիո Կոնտեն, ինչպես նաև հանրահայտ ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Իլքայ Գյունդողանը և այլք: «Բուքմեյքերների Ռեյտինգը» հայացք է գցել ԱՊԼ-ի թիմերում տիրող իրավիճակին ու կանխատեսել առաջիկա մրցաշարի հաղթողին:

Գաղտնիք չէ, որ անգլիական թիմերը գերադասում են հաղթել ազգային առաջնությունում, քան, օրինակ, Եվրոպա լիգայի խաղարկությունում: Հայտնի է նաև, որ Անգլիայի ուժեղագույն թիմերը մրցաշրջանի ընթացքում հանդես են գալիս միանգամից ոչ թե երեք, այլ չորս խաղարկություններում՝ ԱՊԼ, Անգլիայի գավաթ, Լիգայի գավաթ, եվրագավաթներ: Նման դաժան փորձության նախորդ մրցաշրջանում հանդիպեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով թիմը գլխավորել էր հոկտեմբերին: Նրան հաջողվեց եզրափակիչ հասնել Եվրոպա լիգայի և Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկություններում, բայց երկու դեպքում էլ հաղթելու համար մի փոքր չհերիքեց: Դրա հիմնական պատճառներից մեկը, կարծում եմ, հենց ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունն էր: Մերսիսայդցիները երկար ժամանակ խաղում էին երեք օրը մեկ պարբերականությամբ, ինչը ֆուտբոլիստներին լիովին հանգստանալու հնարավորություն չէր տալիս:

Առաջիկա մրցաշրջանում նման խնդրի առաջ են կանգնելու «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Տոտենհեմը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Մոուրինյոյի թիմի վիճակն էլ ավելի բարդ է, քանի որ Եվրոպա լիգայի խաղերը կայանում են հինգշաբթի օրը, իսկ առաջնության հանդիպումները՝ կիրակի: Բնականաբար, բոլոր այս թիմերը չեն պատրաստվում հանձնվել ու կռիվ չտալ երկրի ամենահեղինակավոր գավաթը նվաճելու համար: Այս քառյակից կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հնարավորությունները գրեթե հավասար են, կարգերը՝ բարձր: Ռոտացիայի հարցում պորտուգալացի մասնագետը շատ խնդիրների առաջ չի կանգնի:

Լոնդոնյան թիմերի՝ հաջողության հասնելու շանսերը մշուշոտ են: Մրցակիցներն ավելի զորեղ են դարձել, չի լինի նախորդ տարվա պատկերը, երբ մրցաշարային աղյուսակում նրանք զիջում էին միայն «Լեսթերին»: Երկու թիմերն էլ տրանսֆերային շուկայում պասիվ են, աղմկահարույց տեղափոխություններ չեն կատարել: Ճիշտ է՝ դեռ 20 օր ժամանակ կա:

Վերջիվերջո, ովքե՞ր են ֆավորիտները: «ՄՅՈւ», «Չելսի», «Լիվերպուլ»: Մի՛ զարմացեք, ֆուտբոլում մեծ հեղափոխություն կատարած Պեպ Գվարդիոլան իմ ֆավորիտների ցուցակում չկա: Սա ոչ Գերմանիան է, ոչ Իսպանիան, որտեղ պայքարը ծավալվում է երկու, առավելագույնը երեք թիմերի միջև: Մառախլապատ Ալբիոնում չեմպիոն հռչակվելու համար իսպանացին դեռ շատ անքուն գիշերներ ունի անցկացնելու:

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում իտալացի Կոնտեն է, ով ֆանտաստիկ տարիներ անցկացրեց «Յուվենթուսի» հետ: «Կապույտները» համալրվել են մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով, ուժեղացրել թե՛ կիսապաշտպանությունը, թե՛ հարձակումը: Գումարած դրան՝ այս տարի հանդես չեն գալու եվրագավաթներում, ինչը հնարավորություն է տալիս առաջնության խաղին պատրաստվելու համար ամբողջ 168 ժամ ունենալ: Այլ հարց է՝ Կոնտեին կհաջողվի՞ առաջին իսկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբին նորից հասցնել ՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ամենավերև:

Այս տարվա ամենամեծ անակնկալը, կարծում եմ, կլինի «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպը կես տարի ժամանակ ուներ Մերսի գետի ափին հարմարվելու համար: Անգլիական թիմերից ամենայուրօրինակ տրանսֆերային քաղաքականությունը վարում է հենց «Լիվերը»: Ձեռք է բերել հուսալի դարպասապահ՝ Լորիս Կարիուս, պաշտպանության կենտրոնը համալրել է Ժոել Մաթիփով և Ռագնար Կլավանով, հարձակման գծում մինչմրցաշրջանային խաղերում փայլում էր «Սաութհեմփթոնից» տեղափոխված Սադիո Մանեն: «Էնֆիլդում» են նաև Ջյորջինյո Վիյնալդումն ու Մարկո Գրուիչը: «Բարսելոնայի» հետ վերջերս կայացած ընկերական խաղում «Լիվերպուլը» ֆանտաստիկ ելույթ ունեցավ: Զգացվեց գերմանացի մասնագետի աշխատանքը, հաջող տրանսֆերային քաղաքականությունը: Մերսիսայդցիներն իմ ֆավորիտն են:

Անգլիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկն արդեն 26 տարի չեմպիոն չի հռչակվել: Ժամանակն է, որ Յուրգեն Կլոպը հասցնի այս թիմին մրցաշարային աղյուսակի գագաթ՝ մնացած 19 թիմերից վեր:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
00:00/20 մյս
2016/17 թթ. մրցաշրջան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ