Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ». Կլոպի թիմը կհաղթի արդյունավետ խաղում

20:30, 22 հկտ 2016
Մեկնարկում է ԱՊԼ-ի իններորդ տուրը։ «Լիվերպուլը» շաբաթ օրը կընդունի «Վեսթ Բրոմվիչին»։ Կարծում ենք, որ տանտերերը կհաղթեն գոլառատ խաղում։

«Լիվերպուլը» «Յունայթեդի» հետ ոչ-ոքիից հետո շատ ավելի հեշտ մրցակից ունի։ Կլոպի թիմը շարունակում է պահպանել լավ մարզավիճակը, մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է և առաջատար «Սիթիից» հետ է մնում երկու միավորով։

«Վեսթ Բրոմը» 12-րդ տեղում է։ Հատկանշական է, որ թիմը «Վեսթ Հեմին» հաղթելուց հետո երեք ոչ-ոքի է խաղացել՝ բոլորն էլ 1։1 հաշվով։ Վերջին հանդիպումը եղել է «Տոտենհեմի» հետ, որին խաղի ընթացքում հաղթում էր, սակայն վերջին րոպեներին լոնդոնցիները հավասարեցրին հաշիվը։

Կլոպի թիմից չեն խաղա Սախոն և Միլները։ «Վեսթ Բրոմից» կբացակայի թիմի առանցքային ֆուտբոլիստ Ջոնի Էվանսը։

«Լիվերպուլը» տանը պարտավոր է հաղթել։ Հենց «Լիվերպուլի» հաղթանակի տարբերակն էլ առաջարկում ենք ընտրել։ Բայց կարծում ենք, որ կհաղթի գոլառատ խաղում։ «Էնֆիլդում», երկրպագուների ներկայությամբ, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներով «Լիվերպուլը» միանգամայն ընդունակ է արդյունավետ խաղ ցուցադրելով՝ հաղթել։ «Լիվերպուլի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, իններորդ տուր
20:30/22 հկտ
«Լիվերպուլ» - «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ