Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլ» — «Սթոք Սիթի». Անարդյունավետ խաղում կհաղթեն մերսիսայդցիները
Թիմերի միջեւ առաջին հանդիպումը ավարտվեց «Լիվերպուլի» 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գնդակը հեղինակեց Ջորդան Այբը: Շատերի համար այդ հաղթանակը անսպասելի էր, քանի որ «Սթոքը» այս մրցաշրջանում հայտնի է գրանդների նկատմամբ տարած տնային հաղթանակներով, ինչպես նաեւ այդ հանդիպման մեկնարկում վնասվածք ստացավ «Լիվերպուլի» առաջատար Ֆիլիպե Կոուտինյոն: Ընդ որում՝ «Լիվերպուլը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, ինչը դժվար է «Բրիտանիա» մարզադաշտում:
Թիմերի միջեւ վերջին երկու հանդիպումները ավարտվել են «Լիվերպուլի» 1:0 հաշվով հաղթանակներով: Երեւում է՝ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում «Սթոքից» կրած 1:6 հաշվով կրած պարտությունից հետո դասեր է քաղել:
«Լիվերպուլը» վերջին տուրում դրամատիկ խաղում հյուրընկալվելիս 5:4 հաշվով հաղթեց «Նորվիչին»՝ ընդ որում, հանդիպման ժամանակ Կլոպի թիմը պարտվում էր 3:1 հաշվով ու հաղթանակը կորզեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին: «Սթոքը» իր հերթին «Լեսթերի» դեմ վերջին տուրի խաղում 0:3 հաշվով պարտություն կրեց: Հետեւաբար, թիմերը տարբեր տրամադրությամբ են մոտենում այս հանդիպմանը:
Հատկանշական է, որ «Սթոքը» երբեք չի հաղթել «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում (5 պարտություն, 3 ոչ-ոքի): Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում «Սթոքը» համեմատաբար ավելի ուժեղ է հանդես գալիս տանը, քան թե դրսում: Կարծում եմ՝ այս խաղի համար պետք է ընտրել ««Լիվերպուլի» հաղթանակ եւ տոտալ 2,5 գնդակից քիչ» խաղադրույքը՝ հաշվի առնելով թիմերի միջեւ երկու հանդիպումները ու այն, որ սովորաբար գավաթային այս փուլի հանդիպումները սակավագոլ են անցնում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: