Սպորտային խաղադրույքներ. «Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի». հյուրերը կհաղթեն
«Լեսթերը» նախորդ տուրում առաջին արտագնա պարտությունը կրեց՝ 0:1 հաշվով պարտվելով «Լիվերպուլին» : «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղում հարցականի տակ է «Լեսթերի» առաջատարների՝ Ջեյմի Վարդիի ու Ռիյադ Մահրեզի մասնակցությունը: Այս պահին «կապույտների» օգտին խոսում է միայն վիճակագրությունը. «Լեսթերը» տանը չի պարտվել 11 խաղերից տասում:
«Մանչեսթեր Սիթին» 18-րդ տուրում ջախջախեց «Սանդերլենդին» (4:1): Այդ խաղում հերթական անգամ վնասվածք ստացավ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին: Սակայն «Լեսթերի» հետ խաղում սպասվում է արգենտինացի Սերխիո Ագուերոյի վերադարձը, ով ոչ մի կերպ չի կարողանում ամբողջովին ապաքինվել վնասվածքից:
«Մանչեսթեր Սիթին» շատ անհաջող է խաղում մրցակցի հարկի տակ: Մանուել Պելեգրինիի թիմը վերջին 5 արտագնա խաղերում չի կարողացել հաղթել: Սակայն կարծում եմ, որ «Սիթին» այսօր բոլոր շանսերը ունի ընդհատելու այս անհաջող խաղերի շարքը: Առաջին հերթին, հնարավոր է, հանդիպմանը չմասնակցեն «Լեսթերի» առաջատարները: Երկրորդ` «Լեսթերը» ավելի շատ միավորներ է վաստակում համեմատաբար թույլ մրցակիցների հետ: «Արսենալին» եւ «Լիվերպուլին» Ռանյերիի թիմը պարտվեց, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Տոտենհեմի» հետ հանդիպումներն ավարտեց ոչ-ոքի: Երրորդ` Պելեգրինիի թիմն ավելի երկար պահեստային նստարան ունի, ինչը շատ կարեւոր է այսպիսի խիստ գրաֆիկով կայանալիք հանդիպումներում:
Այս խաղում 4,80 գործակցով խաղադրույք եմ կատարում «Սիթիի» հաղթանակի ու նրա վրա, որ խաղում կխփվի 2,5-ից քիչ գնդակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: