Սպորտային խաղադրույքներ. «Լեսթեր» — «Լիվերպուլ». Վարդին կրկին գոլ կխփի

23:45, 02 փտր 2016
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերը» կընդունի «Լիվերպուլին»: Այս հանդիպմանը խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել Ջեյմի Վարդիի գոլի խաղադրույքի վրա:

«Լեսթերը» և «Լիվերպուլը» այս մրցաշրջանում արդեն հանդիպել են և «Էնֆիլդում» կայացած խաղը ավարտվել է 1:0 հաշվով՝ ի օգուտ Յուրգեն Կլոպի թիմի:

«Լեսթերը» «Սթոք Սիթիի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո երեք միավորով առաջ է անցել «Արսենալից»: Կլաուդիո Ռանյերիի թիմը Պրեմիեր լիգայից բացի այլեւս ոչ մի մրցաշարում մասնակցություն չունի, մինչդեռ «Լիվերպուլը» հասցրել է երեքշաբթի օրը դուրս գալ անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ և շաբաթ օրը հանդիպել է «Վեսթ Հեմին» (0:0):

Կարծում եմ՝ այս հանդիպմանը պետք է ուշադրություն դարձնել 2,50 գործակցով Ջեյմի Վարդիի գոլի խաղադրույքի վրա: «Լեսթերը» վերջապես հանգստացել է (թիմը հունվարի 23-ից չի խաղացել), կրկին տանն է և լեսթերցիների առաջատարներ Մահրեզը և Վարդին հավաքել են ուժերը: Նախորդ տուրում Մահրեզը և Վարդին աչքի են ընկել հաջող գործողություններով (Ջեյմին առհասարակ աչքի ընկավ՝ սկսած դեկտեմբերի 14-ից), ցույց տալով, որ կրկին պատրաստ են ԱՊԼ հաղթանակ բերել «աղվեսներին»: «Լիվերպուլը» նախորդ շաբաթ երկու խաղ է ունեցել, և վախենամ՝ նրանց ուժերը կարող է չբավականացնել «Լեսթերի» հետ մարտի համար: Ռիսկի սիրահարներին նաեւ կառաջարկեի 3,80 գործակցով «Վարդիի գոլ և «Լեսթերի» հաղթանակ» խաղադրույքը: Ինձ համար շատ իրատեսական է այսպիսի ելքը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Լեսթեր» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 40%
Չի՛ հաղթի 60%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ