Սպորտային խաղադրույքներ. «Լեսթեր» — «Կոպենհագեն». Ռանիերիի թիմը հաղթանակ կտանի

22:45, 18 հկտ 2016
Երեքշաբթի օրը՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Լեսթերը» կընդունի «Կոպենհագենին»։ Կարծում ենք, որ այս խաղում հաջողության կհասնի անգլիական ակումբը։

«Կոպենհագենը» շատ լավ է հանդես եկել խմբային փուլի նախորդ տուրերում։ Նախ դանիական ակումբը արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Պորտուի» հետ, իսկ հետո տանը 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել «Բրյուգեի» նկատմամբ։ Հաշվի առնելով նաև Դանիայի առաջնության հանդիպումները՝ կարելի է ասել, որ «Կոպենհագենը» լավ մարզավիճակում է։

Իսկ ահա «Լեսթերը» հոյակապ է հանդես գալիս եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ Լեսթերից ակումբը նախ արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթել է «Բրյուգեին», իսկ հետո տանը հաջողության հասել «Պորտուի» նկատմամբ (1։0)։ Հիմա Ռանիերիի թիմը գլխավորում է խումբը և երկու միավորի առավելություն ունի իրեն հետապնդող հենց «Կոպենհագենի» նկատմամբ։

«Լեսթերն» ԱՊԼ-ի վերջին տուրում 0։3 հաշվով պարտություն է կրել «Չելսիից» և այդ խաղի նման արդյունքը վկայում է այն մասին, որ Ռանիերին նախընտրում է թիմին լավ պատրաստել Չեմպիոնների լիգային։ Եվ չնայած այդ պարտությանը՝ կարծում եմ, որ լեսթերցիներն այս խաղում մեկ գլուխ բարձր են դանիացիներից և տանը կկարողանան հաջողության հասնել։ «Լեսթերի» հաղթանակ։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, G խումբ, երրորդ տուր
22:45/18 հկտ
«Լեսթեր» - «Կոպենհագեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ