Սպորտային խաղադրույքներ. «Լեսթեր» — «Էվերթոն». թիմերը կփոխանակվեն գոլերով

19:00, 26 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգն» ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակներում կանխատեսում է արել «Լեսթեր» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Կարծում ենք, որ այս խաղում երկու թիմերին էլ կհաջողվի աչքի ընկնել: 

«Լեսթերը» «Սիթիի» նկատմամբ հաղթանակից հետո երկու խաղ է անցկացրել, որոնցում չի կարողացել հաջողության հասնել: Նախ արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է «Բորնմութին», իսկ հետո ոչ-ոքի խաղացել «Սթոքի» հետ (2:2): Սակայն վերջին դիմակայությունում Ռանիերիի ֆուտբոլիստներն աչքի են ընկել կամային հատկանիշներով և խաղալով 10 հոգով՝ 0:2 պարտվելիս կարողացել են հավասարեցնել հաշիվը: Հիմա «Լեսթերը» 17 միավորով մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում է:

Ինչ վերաբերվում է «Էվերթոնին», ապա Ռոնալդ Կումանի թիմն «Արսենալին» հաղթելուց հետո 0:1 հաշվով պարտվեց լիվերպուլյան դերբիում: «Էվերթոնն» 9-րդ հորիզոնականում է և հեռու է եվրագավաթային տեղերից, ինչին թիմը հավակնում է:

«Լեսթերից» որակազրկված են մեկնարկային կազմի միանգամից երեք առանցքային ֆուտբոլիստներ՝ Քրիստիան Ֆուքսը, Ռոբերտ Հութն ու Ջեյմի Վարդին: Նաև վնասվածքի պատճառով չի խաղա Դանիել Դրինքուոթերը: «Էվերթոնից» կբացակայեն Բեշիչը, Յանիկ Բոլազյեն, Ջեյմս Մքարթին, ինչպես նաև Մարտին Ստեկելենբուրգն ու Կոնեն:

Երկու կողմերն էլ ունեն լուրջ կորուստներ: Երկու թիմերն էլ լավագույն մարզավիճակում չեն: Սակայն երկուսն էլ հարձակվողական ֆուտբոլ են դավանում ու կարծում եմ, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով: Չնայած Վարդիի բացակայությանը՝ «Լեսթերն» ունակ է գոլ խփել, այն էլ տանը: Ռանիերիի թիմն ունի Սիլիմանիին, ով հանգստորեն կարող է փոխարինել ԱՊԼ-ի ներկայիս չեմպիոնի 9 համարին: «Էվերթոնի» հարձակման գծի մասին ավելորդ է խոսել: «Իրիսների» առաջատար Ռոմելու Լուկակուն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 9 գոլ է խփել և կարող է թարմացնել արդյունքը: 1,73 գործակցով՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն»:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Լեսթեր» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ