Սպորտային խաղադրույքներ. Լեհաստան — Հայաստան խաղը գոլառատ կստացվի

22:45, 11 հկտ 2016
Խաղում է
Հոկտեմբերի 11-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Լեհաստանին: Հաշվի առնելով մեր հավաքականի (չ)ցուցադրած ֆուտբոլը Ռումինիայի դեմ նախորդ խաղում՝ «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ առաջիկա հանդիպումը գոլառատ կստացվի:

Այն բանից հետո, երբ վերջապես բացահայտվեց, որ հավաքականի ֆուտբոլիստների ստացած վնասվածքների պատճառը մենք՝ լրագրողներս ենք, կարելի է հանել ակնոցներն ու ամեն ինչ տեսնել իրական՝ սև-սպիտակ գույներով:

Անկասկած, տանը 0:5 հաշվով ռեկորդային պարտություն չէինք կրի, եթե չլինեին 3-րդ րոպեին ստացած կարմիր քարտը, 11 մետրանոցը: Ճիշտ է, առաջ են գալիս մի շարք անպատասխան հարցեր, որոնցից կարևորում եմ երեքը.

  • Ինչու՞ է մեկ հենակետայինով մնացած թիմը փոփոխություն անում կարմիր քարտն ստանալուց ոչ թե 5, այլ 30 րոպե հետո:
  • Ինչու՞ է թիմը հոգեբանորեն վատ վիճակում տարիներ շարունակ, եթե տապալում է խաղի մեկնարկը, ուրեմն վերջ, ամեն ինչ ավարտված է:
  • Ինչու՞ է պաշտպանության աջ եզրում խաղում 30-ն անց Հրայր Մկոյանը, ով իրեն շատ ավելի լավ է զգում պաշտպանության կենտրոնում:

Մերոնց կատարյալ ջախջախումը հարազատ տրիբունաների ներքո, որտեղ հայտնվելու և այդ մղձավանջը տեսնելու համար մարդիկ վճարել էին 4-10 հազար ՀՀ դրամ, մեծատառերով գրվեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ ու դեռ երկար, շա՜տ երկար կհիշվի:

Ի՞նչ սպասել առաջիկա խաղից: Վստահ եմ, որ Վարուժան Սուքիասյանը վերադառնալու է 5-2-2-1 տակտիկական դասավորությանը: Առջևում, հուսանք, կխաղան Պիզելին, Օզբիլիսը և Կորյանը: Մեր հարձակման գծի պասիվությունը պայմանավորված է նաև պաշտպանությունից դուրս գալիս ունեցած խնդիրներով, այնպես որ կարևորել է պետք Գաել Անդոնյանի, ինչպես նաև հենակետայինների՝ առաջին փոխանցումը դիպուկ կատարելու ունակությունը: Գուցե այդ դեպքում լեհերի դարպասին ավելի հաճախ մոտենանք:

Ամեն դեպքում, Լեհաստանի հավաքականի հաղթանակի վրա ոչ մի կասկած լինել չի կարող: Լեհերը հաղթելու են՝ անգամ ունենալով մեկնարկային կազմի 2-3 խաղացողի կորուստ: Ռոբերտ Լևանդովսկու պես հարձակվողի ներկայությունը խաղադաշտում արդեն իսկ խոսում է մի քանի գոլ գրանցելու մասին:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել տոտալ շատ 3.5 գոլի վրա: Գործակիցն էլ լավն է՝ 2.30: Կատարեք խաղադրույք ու խաղացեք հաճույքի համար:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, Որակավորման փուլ, E խումբ
22:45/11 հկտ
Լեհաստան - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ