Մուտք

Սպորտային խաղադրույքներ. «Լացիո»-«Յուվենթուս». թուրինցիները կշարունակեն հաղթարշավը

19:12, 3 Դեկտեմբերի 2015
Արտյոմ Հարությունյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում դեկտեմբերի 4-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում «Լացիոն» կընդունի «Յուվենթուսին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձրել թիմերի մարզավիճակներին և առաջարկում է խաղադրույք կատարել Մասիմիլիանո Ալեգրիի սաների հաղթանակի վրա:

Կիսվել:

Գալիք հանդիպումը թեժ է լինելու: Երկու թիմերը լուծեցին իրենց հարցերը եվրոգավաթներում և հանգիստ կարող են կենտրոնացնել ուժերը ազգային առաջնությունում:

Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր չի գալիս հռոմեական ակումբի ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նրանք չեն կարողանում կողմնորոշվել մարզադաշտում և անընդհատ փորձում են ինչ-որ բան հնարել, որպեսզի հաջողության հասնեն: Որոշ թիմերի հետ դա ստացվում է, իսկ մի քիչ համառություն դրսևորած հակառակորդները ստիպում են «Լացիոյին» միավորներ կորցնել: Ամենավառ օրինակը «Էմպոլիի» հետ արտագնա հանդիպումն է, որտեղ հռոմեացիները պարտություն կրեցին նվազագույն հաշվով:

Ստեֆանո Պիոլիի թիմին շատ դժվար կլինի վերջին ժամակներում գերազանց հանդես եկող «Յուվենթուսի» դեմ: Նույնիսկ առանց որակազրկված Պոլ Պոգբայի՝ «Յուվենթուսը» հիմա ահեղ է: Մինչ ֆրանսիացու խաղադաշտ վերադառնալը, մյուսները իրենց կդրսևորեն: Հասկանալի է, խոսքը գնում է Պաուլո Դիբալայի, Ալեքս Սանդրոյի և Մարիո Մանջուկիչի մասին: Օրինակ, վերջինիս գոլը օգնեց թուրինցիներին մրցակցի հարկի տակ ջախջախել «Պալերմոյին» 3:0 հաշվով:

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, կարծում եմ, որ այստեղ պետք է ընտրել «Յուվենթուսի» հաղթանակը: «Բյանկոներիները» հաղթել են Ա Սերիայի վերջին 5 հանդիպումներում: Այս արդյունքները թիմին լրացուցիչ վստահություն կհաղորդեն:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 15-րդ տուր
23:45/4 դկտ
«Լացիո»-«Յուվենթուս»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ա Սերիայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
19:12, 3 Դեկտեմբերի 2015
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
19:12, 3 Դեկտեմբերի 2015
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
19:12, 3 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ