Սպորտային խաղադրույքներ. «ԼԱ Գելեքսի» — «Շիրակ». գոլառատ խաղում ամերիկացիները կհաղթեն

07:00, 31 հնվ 2016
Հեռավոր ԱՄՆ-ում հունվարի 31-ին, Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին ընկերական հանդիպում կանցկացնեն «ԼԱ Գելեքսին» և Գյումրու «Շիրակը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա:

Հիշու՞մ եք թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը: 2014 թվականի փետրվարի 10-ին անհամեմատ ավելի բարձրակարգ ամերիկացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան «Շիրակի» նկատմամբ:

Գյումրեցիները խաղալու են առանց թիմի լեգենդ Անդրանիկ Բարիկյանի, ով վերջերս ավարտեց կարիերան: Ջիովանի դոս Սանտոս, Սթիվեն Ջերրարդ, Ռոբի Քին. մի ամբողջ աստղաբույլ է հավաքված «ԼԱ Գելեքսիում»: Կարծում եմ, որ կարգի հաշվին տանտերերը կհաղթեն գյումրեցիներին: Խաղն ընկերական բնույթ է կրում, ինչու՞ չսպասել շատ գոլերի: «Շիրակն» էլ կարող է հաջողության հասնել:

Ընտրում եմ ««ԼԱ Գելեքսիի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
07:00/31 հնվ
«ԼԱ Գելեքսի» - «Շիրակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ