Սպորտային խաղադրույքներ. Կոլումբիան ու Պերուն կփոխանակվեն գոլերով

04:00, 18 հնս 2016
Հունիսի 18-ին Նյու Ջերսեյի «ՄեթԼայֆ» մարզադաշտում Ամերիկայի Գավաթ-2016-ի 1/4 եզրափակչի շրջանակներում կմրցեն Պերուի և Կոլումբիայի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով թիմերի հարձակման գծերի արդյունավետությունն ու վիճակագրությունը, առաջարկում է խաղադրույք կատարել «երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա:

Բուքմեյքերները Կոլումբիային ակնհայտ ֆավորիտ են համարում, բայց Պերուն իր խաղով կարող է լուրջ անակնկալ մատուցել: Խմբային փուլի վերջին տուրում Ռիկարդո Գարեսայի սաները նվազագույն հաշվով հաղթեցին Բրազիլիային, որից հետո աշխարհի հնգակի չեմպիոնները դուրս մնացին Ամերիկայի գավաթի հոբելյանական խաղարկությունից: Պերուն խմբային փուլում հրաշալի տպավորություն թողեց:

Ինչ վերաբերում է Կոլումբիային, ապա թիմը A խմբում 3 խաղերից հետո վաստակեց 6 միավոր և երկրորդ տեղով անցավ փլեյ-օֆֆ՝ զիջելով միայն ԱՄՆ-ի ընտրանուն: Խամես Ռոդրիգեսն իր հետևից առաջ է տանում կոլումբացիներին:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել «երկուսն էլ կխփեն» խաղադրույքին: Պերուն վերջին 10 խաղերում կարողացել է գրավել մրցակցի դարպասը, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Ի տարբերություն հարձակմանը, պաշտպանությունում պերուացիները խնդիրներ ունեն: Ոչ միշտ է նրանց հաջողվում անառիկ պահել սեփական դարպասը:

Կոլումբիայի ընտրանին խմբային փուլում անցկացրած 3 խաղերում 4 գնդակ է բաց թողել, ինչը խոսում է այն մասին, որ Պեկերմանի թիմը պաշտպանությունում կաղում է: Հարձակման մասին նույնը ասել չի կարելի: Խամես, Բակկա, Կուադրադո… Այս ֆուտբոլիստները կարող են ոչնչից վտանգավոր պահ ստեղծել:

Ի դեպ, թիմերի միջև կայացած վերջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը, որի գործակիցը Vivaro.am բուքմեյքերական ընկերությունում 2,25 է:

Օրդինար: Պարտված
Ամերիկայի Գավաթ-2016, 1/4 եզրափակիչ
04:00/18 հնս
Կոլումբիա - Պերու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ