Սպորտային խաղադրույքներ. Իտալիան դուրս կգա կիսաեզրափակիչ
Այս հանդիպումը կարող էր Եվրո-2016-ի եզրափակիչը լինել, բայց թիմերը հանդիպում են 1/8 եզրափակչի շրջանակներում: Մրցաշարից առաջ Իտալիայից ոչ-ոք նման խաղ և արդյունքներ չէր սպասում: Պատճառը պարզ էր. Իտալիայի կազմն ուժեղ չէր՝ ի տարբերություն մնացած ֆավորիտների: Սակայն իտալացիների հենց առաջին խաղից պարզ դարձավ, որ նրանք լուրջ նպատակ ունեն: Թիմային խաղ, նվիրվածություն, հավատ: Այս բառերը բնորոշում են Կոնտեի թիմին: Իտալացիները E խմբում էին, որում ֆավորիտ էին համարում Բելգիայի հավաքականին: Սակայն Իտալիան առաջին տեղով դուրս եկավ խմբից՝ 1/8 եզրափակչում հանդիպելով Իսպանիայի հավաքականին: Ֆավորիտն Իսպանիան էր: Սակայն ամուր պաշտպանությունից հարձակում խաղաոճով և ի սրտե խաղալու շնորհիվ՝ իտալացիները քառորդ եզրափակչում են: Եվ կրկին ֆավորիտն իրենք չեն, այլ Գերմանիան է:
Գերմանիայի հավաքականը Ֆրանսիայից հետո այս մրցաշարի երկրորդ ֆավորիտն էր: Յոահիմ Լյովի թիմն աստիճանաբար սկսեց ավելացնել և թափ հավաքել: Այն խմբից դուրս եկավ առաջին տեղով, 1/8-ում ջախջախեց Սլովակիայի հավաքականին: Հիմա գերմանացիները լավ մարզավիճակում են: Եվ թեև բունդեսթիմի գոլահար Մարիո Գոմեսն իր աշխատանքը լավ է կատարում, կարծում եմ, որ Իտալիայի հետ խաղում Լյովը դուրս կբերի Գյոտցեին, ով կխաղա Մյուլերի դիրքում, իսկ վերջինս՝ Գոմեսի: Պատճառն այն է, որ Գոմեսն իրեն լավ է դրսևորում միջին կարգի պաշտպանների դեմ, բայց ոչ բարձրակարգի: Իսկ «Յուվենթուսի» փորձառու պաշտպանական եռյակի դեմ նրա համար դժվար կլինի մեծ ազատություն ստանալ, որպեսզի կարողանա սպառնալ Բուֆֆոնի պաշտպանած դարպասին: Իսկ Մյուլլերը, չնայած, որ երբեք Եվրոպայի առաջնություններում գոլի հեղինակ չի դարձել՝ ստեղծագործ և տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, ով կարող է ճեղքել ցանկացած թիմի պաշտպանություն՝ իր արագության և վարպետության շնորհիվ:
Գերմանիայից խաղը բաց կթողնի հիմնական ձախ պաշտպան Ջոնաս Հեկտորը, իսկ իտալացիներից որակազրկված Տիագո Մոտտան, և վնասվածք ունեցող առանցքային ու փորձառու կիսապաշտպաններ Դե Ռոսսին և Անտոնիո Կանդրևան:
Այո, ֆավորիտը կրկին Գերմանիան է: Բայց Իսպանիայի հետ խաղից հետո ավելի շատ հավատում եմ իտալացիներին: Նրանց կազմակերպված և անձնուրաց խաղը, մինչև վերջին ակնթարթը պայքարելը, Կոնտեի նվիրված աշխատանքը, ով մրցաշարից հետո հեռանալու է հավաքականից և գլխավորելու է «Չելսին», բայց սա է պրոֆեսիոնալիզմը: Եվ դա պարզ երևաց Իսպանիայի դեմ խաղում, երբ ամբողջ հանդիպման ընթացքում իտալացի մասնագետը նյարդային և անհանգիստ վիճակում էր, անընդհատ ցուցումներ էր տալիս ֆուտբոլիստներին, և որի մասին համացանցում շատ հումորային տեսանյութեր հրապարակվեցին: Սրանք պատճառներ են, որոնք ստիպում են հավատալ իտալացիներին: Մի խոսքով, չնայած Իտալիայի կորուստներին՝ խաղադրույքս հենց նրանց կիսաեզրափակիչ անցնելու վրա է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: