Սպորտային խաղադրույքներ. Իտալիա — Իսպանիա. թիմերը կփոխանակվեն գոլերով

23:45, 24 մրտ 2016
Մարտի 24-ին «Ֆրիուլի» մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում կհանդիպեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձնում թիմերի վերջին արդյունքների վրա և կարծում, որ նրանք կփոխանակվեն գոլերով:

Չնայած երկու հավաքականների անուններին՝ ակնկալիքներն այս խաղից այդքան էլ մեծ չեն: Բոլորը հիանալի հասկանում են, որ Իտալիան անարդյունավետ ֆուտբոլ խաղացող հավաքական է, իսկ իսպանացիներն ընկերական հանդիպումներում լավագույնս հանդես չեն գալիս: Անգամ իր բարձունքի և ֆուտբոլային գերիշխանության տարիներին «կարմիր ֆուրիան» դժգույն ֆուտբոլ էր ցուցադրում և հաճախակի պարտվում ընկերական դիմակայություններում:

Սակայն եթե նայենք թիմերի վերջին հանդիպումների արդյունքները, ապա կտեսնենք, որ նրանք հանկարծակիորեն սկսել են կոտրել կարծրատիպերը:

Իտալացիների վերջին չորս հանդիպումներում խփվել է 2,5-ից շատ գոլ: Այդտեղ տեղ են գտել Ադրբեջանի (3:1) և Նորվեգիայի (2:1) նկատմամբ հաղթանակները, Բելգիայից կրած պարտությունը (1:3) և Ռումինիայի հետ ոչ-ոքին (2:2):

Ինչ վերաբերվում է իսպանացիներին, ապա նրանք հաղթել են վերջին յոթ հանդիպումներում, իսկ նախորդ ընկերական խաղում անսպասելիորեն կարողացել են 2:0 հաշվող հաղթել Անգլիայի հավաքականին:

Իմ տեսանկյունից, հանդիպմանը մեծ է արդյունավետ ոչ-ոքի արդյունքի հավանականությունը: Նաեւ չեմ բացառում, որ գոլերն այս հանդիպմանը կլինեն բացառապես առաջին խաղակեսում: Բայց գրեթե չեմ կասկածում, որ դրանք լինելու են: Այդ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով: 2,05 գործակիցը հիանալի տարբերակ է խաղադրույքի համար:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
23:45/24 մրտ
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ