Սպորտային խաղադրույքներ. «Ինտերը» կհաղթի «Բոլոնյային»

17:00, 25 սպտ 2016
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Բոլոնյայի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ միլանյան ակումբը 3 միավոր կվաստակի:

Թիմերը վատ չեն մեկնարկել առաջնությունը: «Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Ներաձուրիները» Եվրոպա լիգայում «Հապոել Բեր Շևայից» կրած պարտությունից հետո կարողացան վերականգնվել ու հաղթել չեմպիոն «Յուվենթուսին», այնուհետև հյուրընկալվելիս լուծեցին «Էմպոլիի» հարցերը: Իկարդին լավ մարզավիճակում է: Արգենտինացին մասնակցում է գրոհների կազմակերպմանն ու ինքն էլ եզրափակում է դրանք:

«Բոլոնյան» յոթերորդն է: Դոնադոնիի թիմը հաղթում է թույլ թիմերին, բայց բավական է հանդիպի մի փոքր ավելի լուրջ մրցակցի, բաց է թողնում ու պարտվում: «Նապոլիից» թիմը 3 գնդակ ընդունեց, իսկ «Տորինոն» բոլոնյացիների դարպասն ուղարկեց միանգամից հինգը: Հյուրերի պաշտպանությունն անմխիթար վիճակում է:

Հաշվի առնելով «Ինտերի» ավելի բարձր կարգը, սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև հյուրերի անցանելի պաշտպանությունը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել «ներաձուրիների» հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,68 է:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 6-րդ տուր
17:00/25 սպտ
«Ինտեր» - «Բոլոնյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ