Սպորտային խաղադրույքներ. «Ինգոլշտադ» — «Բայեր». Չիչարիտոն գոլ կխփի

18:30, 19 դկտ 2015

Լեւերկուզենի «Բայերը» ֆուտբոլային 2015-ի վերջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում: Այս տարի «ասպիրինային» թիմի վերջին մրցակիցը կլինի «Ինգոլշտադը»:

Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադը» կարող է գոհ լինել մրցաշրջանի առաջին հատվածից: «Բավարիայից» հետո «Ինգոլշտադը» Բունդեսլիգայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է (17 գնդակ): «Ինգոլշտադը» մրցաշրջանը շատ լավ սկսեց, բայց վերջին 11 խաղերից կարողացել է հաղթել ընդամենը երկուսում:

«Բայերի» մոտ լրիվ հակառակ պատկերն է: Լեւերկուզենյան թիմը վերջին խաղերում շատ լավ է հանդես գալիս: Թիմին հաջողությամբ ընտելացավ մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն, ով արդեն 11 գոլ է խփել:

Նախորդ տուրում «Բայերը» 5-0 հաշվով ջախջախեց Մյունխենգլադբախի «Բորուսիային», իսկ «Ինգոլշտադը» քննություն անցավ «Բավարիայի» մոտ և բաց թողեց ընդամենը 2 գնդակ:

Առաջիկա խաղում ես 2,4 գործակցով խաղադրույք եմ կատարում Խավիեր Էռնանդեսի գոլ խփելու վրա, ով ֆուտբոլային տարին կարող է ավարտել բարձր նոտայով:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա 2015/16
18:30/19 դկտ
«Ինգոլշտադ» - «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ