Սպորտային խաղադրույքներ. «Ինդիանա» — «Սակրամենտո». «Քինգսը» չի կանգնեցնի Պոլ Ջորջին

04:00, 24 դկտ 2015
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում «Ինդիանա Փեյսերսը» կընդունի «Սակրամենտո Քինգսին»: Տանտերերի առաջատար Պոլ Ջորջը վերականգնվում է «Սան-Անտոնիոյի» դեմ ձախողված հանդիպումից հետո: 

4 անընդմեջ տնային հաղթանակներից հետո, «Ինդիանան» 2 հիասթափեցնող արտագնա հանդիպում անցկացրեց: Սկզբից «Փեյսերսը» ոչինչ չկարողացավ անել «Մեմֆիսի» հետ: Այդ խաղում իրեն վատ դրսևորեց Սի Ջեյ Մայլզը, ով ձախողեց բոլոր 9 երեք միավորանոց նետումները, իսկ հետո եղավ ֆիասկոն Սան-Անտոնիոյում: «Սփըրզի» դեմ ահավոր վատ խաղաց Պոլ Ջորջը՝ հավաքելով 7 միավոր` 1/14 խաղից:

«Սակրամենտոյի» հետ խաղում մրցակցի կազմում արդեն չի լինի Կավաի Լեոնարդը, հետեւաբար ոչ մի 7 կորուստ, ոչ մի այդպիսի ցածր արդյունավետություն չի լինի: «Քինգսի» հետ վերջին երկու խաղերում Ջորջը հավաքել է միջինը 30 միավոր: Ամենայն հավանականությամբ, «Ինդիանայի» առաջատարը սեփական երկրպագուների ներքո իրեն լիովին ցույց կտա: Ինդիանապոլիսը ներկայացնող ակումբը սեփական հարկի տակ հաղթել է վերջին 10 խաղերից 9-ում, միեւնույն ժամանակ «Սակրամենտոն» նախորդ 13 խաղերից հաղթել է ընդամենը 3-ում:

«Արքաները» մրցակցի հարկի տակ պարտվեցին «Վաշինգտոնին»՝ թույլ խաղալով 4-րդ քառորդը: Նույնիսկ Կարլ Ջորջի թիմը այդպիսի մարտական կազմով մրցակցի հարկի տակ ստաբիլ ելույթներ չունի, պաշտպանությունում բոլոր գործերը կարգավորված չեն, իսկ «Ինդիանան» հատկապես արդյունավետ է գործում սեփական հարկի տակ՝ նախորդ 8 խաղերից միայն 1-ում չվաստակելով ամենաքիչը 104 միավոր:

Այս խաղում կառաջարկեի խաղադրույք կատարել «Ինդիանայի» (-6,5) ֆորայով հաղթանակի վրա: Այն անցնել է վերջին 6 տնային հաղթական հանդիպումներում: «Սակրամենտոյի» վերջին 7 պարտություններից 5-ում ամենաքիչը 7 միավորի տարբերություն է եղել: Ավելին, «Ինդիանան» հաղթել է 16 խաղերից 12-ում, որոնցում հավաքել է 100 միավորից ավելին, իսկ «Սակրամենտոյի» հետ այդ եզրագիծը հատելը լիովին հնարավոր է:

Օրդինար: Պարտված
NBA
04:00/24 դկտ
«Ինդիանա» - «Սակրամենտո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ