Սպորտային խաղադրույքներ. Իբրահիմովիչը կգրավի «Սթոք Սիթիի» դարպասը
Այնպես է ստացվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ տնային հանդիպումն է անցկացնելու: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած նախորդ երկու խաղերում մանկունիանցիները հաղթանակների են հասել՝ առավելության հասնելով «Լեսթերի» (4:1) ու «Զարյայի» (1:0) նկատմամբ:
«Յունայթեդն» անկանխատեսելի թիմ է: Կարող է մի խաղ հիասքանչ անցկացնել, իսկ մյուսը՝ ձախողել: Եթե «Լեսթերի» հետ խաղում «կարմիր սատանաները» գերազանց հանդես եկան, ապա «Զարյայի» նկատմամբ հաղթանակը մի կերպ տրվեց:
Բայց ավելի հավանական է այն, որ «Յունայթեդը» հերթական հաղթանակը կտանի «Սթոքի» դեմ: «Բրուտներն» ընդհանրապես տնային թիմ են, իսկ այս մրցաշրջանը չափազանց վատ է սկսել՝ 6 խաղերում վաստակած երկու միավոր և աղյուսակում 19-րդ հորիզոնական:
Բայց քանի որ սա ԱՊԼ-ն է, այստեղ անակնկալները պետք չէ բացառել ու «Յունայթեդն» անկանխատեսելի թիմ է, ավելի գերադասելի է այսպիսի խաղադրույք կատարել. Զլատան Իբրահիմովիչը գոլ կխփի: Ցանկացած պարագայում «Յունայթեդն» ունակ է տանը գոլ խփել ցանկացած մրցակցի՝ այն էլ «Սթոքի» կարգի թիմին: Դե իսկ «Յունայթեդում» գոլ խփելու ամենամեծ շանսեր ունի Զլատանը, ով «Զարյայի» դեմ վերջին խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ և ընդհանրապես ԱՊԼ-ի 6 խաղերում 4 գոլ է խփել: Հետևաբար կարելի է ընտրել այս տարբերակը, որի գործակիցը կազմում է 1,77:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: