Սպորտային խաղադրույքներ. Հայաստանը կհաղթի խաղակեսերից գոնե մեկում

20:00, 08 հկտ 2016
Խաղում է
Սեպտեմբերի 4-ի տխուր, սև-սպիտակ խաղից անցել է 34 օր: Հայաստանի ազգային հավաքականը հաշված ժամեր անց Մունդիալ 2018-ի եզրափակիչ տանող ճանապարհի երկրորդ կանգառում կփորձի շրջանցել Ռումինիայի արգելքը: Հերթական հանդիպումը, որից առաջ հոգու խորքում սավառնում են երազանքները, որոնք, թերևս, հեռու են իրականությունից:

Նկարում պատկերված անձնավորության տաղանդի շնորհիվ նախորդ խաղում չպարտվեցինք խոշոր հաշվով: Ողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ պահ ունեցանք, մեկ դրվագ, մեկ ակնթարթ, որտեղ Պիզելիի հարվածը կարող էր վճռորոշ լինել ու մեզ պարգևել մեկ միավոր: Բայց … Անկեղծ ու ցավով պետք է նշել, որ մերոնց խաղը, մեղմ ասած, չտպավորեց:

Ռումինացիների դեմ խաղից առաջ վիճակը հույս չի ներշնչում: Մխիթարյանը չկա, Մկրտչյանը վնասվածք ունի, հիմնական կազմում հայտնվելու շանսեր ունեցող հարձակվողներից միայն Կադիմյանն է հրավիրվել հավաքական: Դե իհարկե, պարզ է, որ Գեղամը հենց առաջին վայրկյանից լինելու է մեկնարկային կազմում՝ ստանձնելով թարգեթ-մենի պարտականությունները:

Այս անգամ մի փոքր բարդ է կանխագուշակել մեր հավաքականի մեկնարկային կազմը: Միայն պետք է հույս ունենալ, որ այն փորձարարական չի լինի. թերևս, ամենամարտունակ ու լավագույն տարբերակը սա է:

ct3nyiaxgaewtoo

Ամենաուշագրավ փաստը բուքմեյքերների սահմանած գործակիցներն են: Թեպետ մեր ընտրանու ճամբարից բացակայում է 42 միլիոն եվրո արժողությամբ Հենրիխ Մխիթարյանը, թեպետ մեր հայտացուցակից բացակայում են մի շարք կարևոր ու օգտակար անձինք, միևնույնն է, ռումինացիների հաղթանակի գործակիցն ընդամենը 2.0 է:

Լավագույն ավանդույթները շարունակում ենք: Նորից հավատում ենք մերոնց հաղթանակին: Միևնույնն է, ես, դուք, բոլորս, որքան էլ դժգոհենք, որքան էլ ուզենանք ու պահանջենք առավելագույնը, խաղի մեկնարկից 5 րոպե առաջ հոտնկայս երգելու ենք ՀՀ պետական օրհներգը, իսկ հետո ամբողջ խաղի ընթացքում մեր սրտերը բաբախելու են սովորականից արագ, մենք մոռանալու ենք մեր բոլոր խնդիրները, անմնացորդ նվիրվելու ենք խաղադաշտում վազող 11 տղաներին՝ ակնկալելով փոխադարձ նվիրումը նրանցից: Իրականությունը հուսադրող չէ: Բայց ի՞նչ անենք: Ի՞նչ կարող ենք անել: Միայն հավատալ:

Զգացմունքներն ու հավատը միշտ խանգարում են իրականությանը նայել լայն բացված աչքերով՝ նախապատվությունը տալով հավատին: Այս անգամ հենվում եմ սահմանված գործակիցների վրա, որոնք, կրկնում եմ, տարօրինակ են:

Առաջարկում եմ երկու խաղադրույք՝ «Հայաստանը կհաղթի խաղակեսերից գոնե մեկում», «Հայաստանի հաղթանակ և ՏՇ 1.5 գոլ»: Հավանականությունը, ինչ խոսք, մեծ չէ: Բայց արագ հակագրոհներով խաղալու դեպքում գոլ խփելու շանսերը բավական մեծ են: Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղերում վերջին անգամ գոլ է խփել 520 օր առաջ: Սառույցը կոտրելու ժամանակն է:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, Որակավորման փուլ, E խումբ
20:00/8 հկտ
Հայաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, Որակավորման փուլ, E խումբ
20:00/8 հկտ
Հայաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ