Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը գոնե մեկ անգամ կգրավի դանիացիների դարպասը

20:00, 04 սպտ 2016
Խաղում է
Սեպտեմբերի 4-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ 2018-ի որակավորման փուլի շրջանակներում կհանդիպի Դանիայի ընտրանուն: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Վարուժան Սուքիասյանի թիմի ֆուտբոլիստներին կհաջողվի գոնե մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը:

Լինել հայ և Հայաստանի հավաքականի խաղերին մոտենալ օբյեկտիվ, անաչառ, անտարբեր՝ բարդ է: Բոլորովին կապ չունի ազգային թիմդ նախորդ խաղերն ինչպես է անցկացրել, ձախողվել է, թե ոչ, միևնույնն է, առաջիկա հանդիպման հաղթական ավարտը միշտ ցանկալի է: Այնուամենայնիվ, որոշեցի խաղին մոտենալ լավատեսորեն՝ փորձելով գտնել ամենադրականը Չեխիայից կրած ջախջախիչ պարտությունից:

0:3 պարտվելուն ոչ մի արդարացում գտնել չի կարելի, ոչ մի փորձարկում, ոչ մի վնասվածք, ոչ մի առաջին գոլի գործոն: Միայն հիշեցնեմ, որ Չեխիայի հավաքականը երկրորդ կեսում փոխել էր բոլոր 11 խաղացողներին: Այնպես որ, չեխերի երկրորդ հավաքականին պարտվելն այնքան էլ պատվաբեր չէ: Բացի պարտությունից, մենք կորցրինք նաև Հենրիխ Մխիթարյանին: «Միկին» չի խաղալու վնասվածքի պատճառով: Հանդիպումը, որը Մխիթարյանը վերջին անգամ բաց թողեց (Սերբիայի դեմ, 1:1), մեր ընտրանու անցկացրած լավագույն խաղն էր նախորդ երկու տարիներին: Ակնարկս, կարծում եմ, հասկացաք: Այդ խաղում թիմն աչքի էր ընկնում սուր հակագրոհներով, կազմակերպված փոխանցումներով, քանի որ գործի էր դրված մեկ թիմի գաղափարը, ոչ թե «տու՛ր գնդակը Հենրիխին, և նա մի բան կմոգոնի» մեխանիզմը: Գուցե առաջիկա խաղում նույնը տեսնենք ու գոնե միավոր վաստակենք:

Վաղը շատ բան կախված է նաև Վարուժան Սուքիասյանի որոշումներից: Դանիացիների հետ պետք է հանդես գալ ամենաօպտիմալ կազմով, անպայման կենտրոնական հարձակվողով: Գեղամ Ղադիմյանի կամ Մարկոս Պիզելիի հետ կապված փորձերը կարելի է չարդարացրած համարել: Ցանկալի է այդ դիրքում տեսնել արագաշարժ Արթուր Սարկիսովին: Փորձել հաջողության հասնել ցածրից փոխանցումներով: Կամ փորձարկել Դավիթ Արշակյանին, օգտագործել բարձրից փոխանցումները:

Չեխիայի հետ խաղի օրը գործընկերներիցս մեկը մեր հավաքականի ելույթները նկարագրեց շատ դիպուկ՝ «Առանց Յուրայի պարտվողների հավաքական է, ինչպես եղել է մինչեւ այս առանց Յուրայի…» Իհարկե, Մովսիսյանի ներկայությունը խաղադաշտում վաղը մեծ օգուտ կլիներ:

Դանիացիների կազմում չէր խանգարի Կասպեր Շմեյխելի բացակայությունը: «Լեսթերի» առաջին համարը վնասվածք ունի և դեռ հարց է՝ կհասցնի՞ ապաքինվել: Թղթի վրա, հոգեբանորեն և տրամաբանորեն դանիացիները խաղի ֆավորիտն են: Իհարկե, ոչ մենք, ոչ էլ իրենք չեն մոռացել հիասքանչ 0:4-ը, բայց նույնը հիմա մեր հավաքականից անիմաստ է սպասել: Չնայած՝ այն անգամ էլ ոչ ոք նման բան չէր սպասում …

Ընկնել անաչառության հետևից՝ կարծում եմ անիմաստ է: Փորձենք կատարել մի փոքր լավատեսական խաղադրույք: Եվ ինչու ոչ, հաշվի առնելով, որ մեր նախորդ անհավանական հաղթանակները եկել են անսպասելի ու անհույս իրավիճակներում, մի խելահեղ խաղադրույք ավելացնենք զամբյուղում:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Որակավորման փուլ, E խումբ
20:00/4 սպտ
Դանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Որակավորման փուլ, E խումբ
20:00/4 սպտ
Դանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ