Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը չի պարտվի Չեխիային

21:15, 31 օգս 2016
Խաղում է
Օրեր անց մեկնարկում է Աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլը, ինչին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը ուղևորվել է Չեխիա, որտեղ օգոստոսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի չեխերի ընտրանու հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ մեր ընտրանին նվազագույնը չի պարտվի:

Իհարկե, բոլորս գիտենք, որ ընկերական հանդիպումները փորձարկումների համար են: Հայաստանի հավաքականը նախորդ երեք նման խաղերը հենց այդ նպատակով էլ օգտագործել է, կարողացել հաղթել դրանցից երկուսում, մեկն էլ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի: Ասել է, թե Վարուժան Սուքիասյանի վերադարձից հետո մեր ընտրանին դեռևս անպարտելի է: Ճիշտ է, մրցակիցները Սալվադորը, Գվատեմալան և Բելառուսն էին, բայց փաստը մնում է փաստ:

Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Չեխիայի ընտրանին նույնպես փորձարկումներ է անելու մեր դեմ խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Պավել Վրբան հեռացված է, իսկ նորանշանակ Կարել Յարոլիմը թարմացրել է կազմն ու Մունդիալ 2018-ի ընտրական փուլից առաջ նորարարությունների կարիք ունի: Պետր Չեխն այլևս դարպասում չի լինելու: Եվրո 2016-ում հանդես եկած ֆուտբոլիստներից շատերը հավաքական չեն հրավիրվել: Կարճ ասած՝ երկու կողմերն էլ խաղին մոտենում են միևնույն տրամադրվածությամբ:

Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում են Լևոն Հայրապետյանը, Տիգրան Բարսեղյանն ու Էդգար Մանուչարյանը, ովքեր կարող են համարվել հիմնական կազմի խաղացողներ: Հայրապետյանի բացակայության դեպքում պետք է փակել պաշտպանության ձախ եզրը: Տարբերակները երկուսն են. կամ Գաել Անդոնյանը կտեղափոխվի այդ դիրք, իսկ կենտրոնում Հրայր Մկոյանի հետ զույգ կկազմի Վարազդատ Հարոյանը, կամ Սուքիասյանը խնդիրը կլուծի Արտակ Եդիգարյանի շնորհիվ: Միանշանակ չէ նաև՝ ո՞վ է խաղալու ձախ վինգերի դիրքում. Գեղամ Կադիմյա՞նը, թե՞ հավաքական վերադարձած Գևորգ Ղազարյանը: Խաղային պրակտիկայի հարցում, կարելի է ասել, երկուսն էլ հավասար են: Մնում է պարզել նրանց մարզավիճակն ու ընտրություն կատարել:

Շատ կարևոր է հաղթանակով մոտենալ Դանիայի հետ ընտրական փուլի խաղին: Նամանավանդ, երբ մրցակիցը ամենաուժեղն ու անհաղթահարելին չէ: Նույնիսկ ավելի չխաղակցված է, քան մերը: Չեխերին պարտվելու ոչ մի նախադրյալ, պատճառ չեմ տեսնում: Առաջարկում եմ խաղադրույք կատարել Հայաստանի չպարտվելու վրա: Իսկ ավելի համարձակները, ամենաերկրպագուներն ընդհանրապես կարող են օգտվել հնարավորությունից, ու ունեցած գումարը դնել մերոնց հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
21:15/31 օգս
Չեխիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
21:15/31 օգս
Չեխիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ