Սպորտային խաղադրույքներ. Հայաստան — Չեռնոգորիա խաղը ոչ-ոքի կավարտվի
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Վարուժան Սուքիասյանին փոխարինելու է եկել լեգենդար Արթուր Պետրոսյանը։ Նա այս խաղից առաջ շատ քիչ ժամանակ ուներ մեծ փոփոխություններ կատարելու համար։ Սակայն ինչպես ինքն ասաց՝ փոփոխություններ կլինեն և մենք դրանք կտեսնենք նոյեմբերի 11-ին կայանալիք հանդիպմանը։ Այնուամենայնիվ, միշտ էլ նոր մարզիչն իր հետ թարմություն է բերում, նոր մտքեր, փոխվում է թիմի մթնոլորտը, ֆուտբոլիստներն ու, իհարկե, խաղը։ Հայաստանի ընտրանին պարտվել է նախորդ երեք խաղերում և կարելի է ասել, որ այլևս իրավունք չունի միավոր կորցնելու, քանի որ խմբից դուրս գալու շանսերը նվազագույն են։
Չեռնոգորիան E խմբի առաջատարն է։ Տումբակովիչի թիմը նախորդ երկու հաղթական տուրերում 6 գոլ է խփել։ Չեռնոգորացիներն իրենց կազմում ունեն անվանի աստղեր՝ Միրկո Վուչինիչ, Ստեֆան Սավիչ և Յովետիչ։
Հայաստանի հավաքականից վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Դավիթ Մանոյանը։ Հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն էլ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով լավագույն մարզավիճակում չէ։
Մարզչական փոփոխություններ կատարած թիմերի խաղերը կանխատեսելը միշտ էլ դժվար է։ Դեռևս ծանոթ չենք Արթուր Պետրոսյանի խաղային ձեռագրին, իսկ մրցակիցն էլ ամենահեշտը չէ՝ անդրանիկ հանդիպման համար։ Այնուամենայնիվ, բացի փոփոխությունները՝ կարծում եմ, որ ֆուտբոլիստների գործողությունների վրա կազդի նաև Արթուր Պետրոսյանի հեղինակությունը, ով կմոտիվացնի նրանց։ Բացի այդ, ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին կձգտեն լավագույնս դրսևորել իրենց, որպեսզի տպավորություն թողնեն նոր մարզչի վրա։ Միայն այս գործոնները, իհարկե, չեն կարող հաղթանակ ապահովել՝ չնայած տանը խաղալու հանգամանքին։ Սակայն կարծում եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը շարունակ անհաջող խաղերից հետո կկարողանա ոչ-ոքի արդյունք գրանցել։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: