Սպորտային խաղադրույքներ. «Գրանադա» — «Վալենսիա». Տանտերերը կհաղթեն

23:00, 14 հնվ 2016
Խաղում է
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Գրանադան» սեփական հարկի տակ կխաղա «Վալենսիայի» հետ: Այս խաղում ռիսկի կդիմեմ եւ խաղադրույք կկատարեմ տանտերերի հաղթանակի վրա:

Թիմերի միջեւ առաջին հանդիպումը ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ «Վալենսիայի»: Վալենսիացիները գործնականում ապահովեցին տեղը քառորդ եզրափակչում եւ հանգիստ կարող են մտածել առաջնության մասին, որտեղ գործերը վատ են ընթանում. թիմը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը եւ արդեն 7 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել: Գարի Նեւիլը մտածելու է առաջիկա խաղում «Ռայո Վալյեկանոյին» հաղթելու մասին եւ շատ հավանական է, որ ոչինչ չորոշող «Գրանադայի» հետ խաղում փորձարարական կազմ դուրս բերի:

«Գրանադայի» գործերը առաջնությունում եւս վատ են, բայց ի տարբերություն «Վալենսիայի»՝ թիմը առաջնության վերջին խաղերում զգացել է հաղթանակի բերկրանքը: Նախորդ 5 խաղերում թիմը հասցրել է 2 հաղթանակ տանել ու արդեն վտանգավոր գոտում չէ՝ թեեւ դրան մոտ է: Հատկանշական է, որ նախորդ տնային խաղում թիմը 2:1 հաշվով հաղթեց եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Սեւիլիային»:

«Գրանադան» թեկուզ եւ սեփական հեղինակության համար կփորձի իր երկրպագուների առջեւ հաղթել «Վալենսիայի» պես հեղինակավոր թիմի: Հաշվի առնելով նաեւ վերը նշված հանգամանքները, առաջարկում եմ 2,84 գործակցով խաղադրույք կատարել «Գրանադայի» հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:00/14 հնվ
«Գրանադա» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ