Սպորտային խաղադրույքներ. «Գրանադա» — «Ռեալ». հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում
Երկու թիմերի համար էլ կարևորագույն խաղ է: «Գրանադան» պայքարում է Պրիմերայում մնալու համար, իսկ «Ռեալը»՝ չեմպիոնության: Թոնի Ադամսին թիմին փրկելու նպատակով էլ գլխավոր մարզիչ նշանակեցին, բայց առայժմ միայն պարտություններ են: Գրանադայից ակումբը վերջին անգամ հաղթել է մարտի 1-ին՝ «Ալավեսին» և թիմն արդեն 10 խաղ է չի կարողանում հաջողության հասնել:
Դե իսկ «Ռեալը» փայլուն մարզավիճակում է: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Աթլետիկո»-ին 3:0 հաղթելով՝ կարծես լուծեց եզրափակիչ դուրս գալու խնդիրը և հիմա պետք է կենտրոնանա ներքին առաջնության վրա: Զիդանը հայտնել է, որ իր թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման բաց կթողնեն հանդիպումը, բայց դա չի հերքում այն փաստը, որ այս խաղում հյուրերին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Այս թիմերի միջև առաջին շրջանի խաղում մադրիդցիները 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան գրանադացիների նկատմամբ: Իհարկե, հիմա պատկերը մի փոքր այլ կլինի: «Գրանադային» ոչինչ չի մնում, քան առաջ նետվել, հակառակ դեպքում թիմն, ամենայն հավանականությամբ, կլքի մրցաշարը: Տանտերերի բաց ֆուտբոլ խաղալու շնորհիվ էլ «բլանկոսները» տարածություն կստանան և հնարավորություն կունենան հակագրոհների վրա որսալ մրցակցին:
«Գրանադան» շատ կորուստներ ունի այս խաղից առաջ. հանդիպումը բաց կթողնեն Սաունիերը, Էզեկիել Պոնսիեն, Հոնգիան, Էկտորն ու Կրավեցը: «Ռեալից» վնասվածքի պատճառով չեն խաղա Պեպեն, Գարեթ Բեյլն ու Դանի Կարվախալը:
«Արքայական» ակումբի հաղթաթուղթը երկար պահեստայինների նստարանն է, որի շնորհիվ էլ նման խաղերում առաջատարները հանգստանում են, իսկ երկրորդ կազմի ֆուտբոլիստները հաղթանակ են բերում թիմին՝ արդարացնելով իրենց ընձեռնված վստահությունը: «Ռեալի» պահեստային ֆուտբոլիստները թարմ են և վերջին խաղերում ապացուցեցին, որ այդքան էլ չեն զիջում մեկնարկային կազմի խաղացողներին: Զիդանն, ամենայն հավանականությամբ, այս խաղում ևս նրանցից շատերին շանս կտա, մանավանդ, որ առջևում դեռ մի քանի կարևոր հանդիպումներ կան, և հենց դա հաշվի առնելով էլ ֆրանսիացի մասնագետը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Բենզեմային և Ռոնալդուին: Վերջինս եթե այս խաղում դեղին քարտ ստանար, ապա դա իր 5-րդ զգուշացումը կլիներ այս մրցաշրջանում և պորտուգալացին բաց կթողներ հաջորդ տուրի «Սևիլիայի» հետ շատ կարևոր և բարդ հանդիպումը:
Անխոս, «Ռեալն» ակնհայտ ֆավորիտ է: Չնայած նրան, որ «Գրանադային» այս հանդիպման 3 միավորը խիստ անհրաժեշտ է Լա Լիգայում մնալու պայքարը շարունակելու համար, այնուամենայնիվ, կարծում ենք, որ մադրիդյան ակումբն անգամ առանց առաջատարների հաղթանակ կտոնի: Ֆուտբոլիստների միջև կարգերի տարբերությունն ահռելի է, բացի այդ «Գրանադան» չափազանց վատ վիճակում է. չմոռանանք նաև կորուստների մասին: Սակայն նաև ենթադրում ենք, որ երկու թիմերին էլ կհաջողվի գոլ խփել: «Գրանադան» տանն է խաղում, թիմին պետք չէ փակվել պաշտպանությունում, դե իսկ «Ռեալը» միշտ է հարձակվողական ֆուտբոլ ցուցադրում: Երկու թիմերն էլ գոլ կխփեն և «Ռեալի» հաղթանակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: