Սպորտային խաղադրույքներ. Ֆրանսիան նվազագույնը 3 գնդակ կխփի Լյուքսեմբուրգին
A խմբի առաջատարը կհյուրընկալվի հետնապահին: Ֆրանսիայի հավաքականը անցկացրած 4 հանդիպումներից հետո ունի 10 միավոր (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն), իսկ համեստ Լյուքսեմբուրգը 1 միավորով վերջինն է: Դեշամի թիմը պարտավոր է առաջիկա խաղում 3 միավոր վաստակել:
Ի՞նչ կարելի է ասել Լյուքսեմբուրգի հավաքականի մասին: Այն, որ թիմը ընտրական մրցաշարերն անցկացնում է «կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Կես միլիոն բնակչություն ունեցող այս երկրի ֆուտբոլային հավաքականը կանոնավոր կերպով զբաղեցնում է ընտրական մրցաշարերի վերջին հորիզոնականները: Ուժերն այս զույգում չափազանց անհավասար են:
Անգամ ոչ-ոքին լուրջ հարված կլինի Ֆրանսիայի հավաքականի հեղինակությանը: Ունենալով Պոգբայի, Պայետի, Ժիրուի, Գամեյրոյի, Գրիզմանի, Մաթյուդիի պես բարձրակարգ ֆուտբոլիստներ Դեշամի թիմը պարտավոր է վստահ հաղթանակ տանել: Նվազագույնը 3 գոլ հյուրերը պետք է ուղարկեն Լյուքսեմբուրգի դարպասը, նույնիսկ մարզումային ռեժիմով: Առաջարկում ենք «Ֆրանսիա: Տոտալ Շատ (3)» խաղադրույքը: Վատագույն դեպքում վերադարձ կլինի: Գործակիցը 1,67 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: