Սպորտային խաղադրույքներ. «Էվերթոն» — «Սթոք Սիթի». Արդյունավետ հանդիպում կլինի
Թիմերը հանդիպմանը լավ տրամադրությամբ են մոտենում: «Էվերթոնը» վերջին րոպեին կորզեց հաղթանակը «Նյուքասլից», իսկ «Սթոք Սիթին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ արդեն առաջին խաղակեսում վճռելով հանդիպման ելքը:
Վիճակագրությունը հուշում է, որ պետք է ընտրել «2,5-ից քիչ գոլ» խաղադրույքը: Միմյանց միջեւ կայացած 13 խաղերից տասներկուսում թիմերը խփել են 2,5-ից քիչ գնդակ: Վերջին 8 արտագնա խաղերում «Սթոք Սիթին» խփել է 2,5-ից քիչ գնդակ: «Սթոքը» ԱՊԼ-ի վերջին 8 խաղերից վեցում անառիկ է պահել սեփական դարպասը:
Բայց հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, առաջարկվում է կատարել հակառակ խաղադրույքը: Կարծում եմ, որ 2015 թվականի վերջին հանդիպմանը թիմերը պաշտպանությունից չեն խաղա: «Սթոքը» տարերքի մեջ է, իսկ «Էվերթոնը» այս մրցաշրջանում Ռոմելու Լուկակուի գլխավորությամբ արդեն 32 գնդակ է խփել (ԱՊԼ-ում ավելի շատ գոլ խփել են միայն «Լեսթերն» ու «Մանչեսթեր Սիթին»): Այդ պատճառով, հակառակ վիճակագրությանը, խաղադրույք եմ կատարում «Էվերթոնի» հաղթանակի եւ 2,87 գործակցով 2,5-ից շատ գոլի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: