Սպորտային խաղադրույքներ. «Էսպանյոլ» — «Վիլյառեալ». թիմերը առաջին կեսը կավարտեն ոչ-ոքի

21:15, 23 հնվ 2016
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Էսպանյոլը» «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կընդունի «Վիլյառեալին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ուշադրություն է դարձրել հյուրերի արդյունքների վրա եւ առաջարկում է խաղադրույք կատարել առաջին կեսում ոչ-ոքիի վրա: 

Նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալը» վառ, հարձակվողական թիմ էր, որը արդյունավետ ֆուտբոլ էր ցուցադրում: Այժմ հակառակ պատկերն է: Չնայած զբաղեցրած 4-րդ հորիզոնականին՝ Մարսելինո Գարսիա Տորալի սաները հազվադեպ են արդյունավետ խաղով աչքի ընկնում: Բոլոր մրցաշարերը իրար հետ վերցրած՝ «Վիլյառեալի» մասնակցությամբ վերջին 9 խաղերից միայն երկուսում է 2 գոլից շատ խփվել («Դեպորտիվոյի» եւ «Աթլետիկի» դեմ խաղերում):

Նախորդ տուրում «դեղին սուզանավը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ: Խոստովանում եմ՝ այդ արդյունքը զարմացրեց ինձ, քանի որ իրենք սեւիլիացիները վատ մարզավիճակում են:

Ինչ վերաբերում է «Էսպանյոլին, ապա «թութակները» տակտիկապես գրագետ են գործում: Այլ հարց է, որ նրանց միշտ չէ, որ հաջողվում է մտածածը իրականացնել ու հասնել անհրաժեշտ արդյունքին:

Այստեղ առաջարկում եմ խաղադրույք կատարել առաջին կեսում ոչ-ոքիի վրա: Վերջին ժամանակահատվածում երկու թիմերի գործողություններում որոշակի անվստահություն կա: Դժվար թե թիմերից մեկը առաջ նետվի, քանի որ հակագրոհ կարող է ստանալ:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
21:15/23 հնվ
«Վիլյառեալ» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ