Սպորտային խաղադրույքներ. «Էքսեթեր Սիթի» — «Լիվերպուլ». առաջին խաղակեսում տանտերերը կպայքարեն մինչեւ վերջ

23:55, 08 հնվ 2016
Անգլիայի գավաթում սկսվում է ամենահետաքրքիրը: Պայքարի մեջ են մտնում Պրեմիեր լիգայի թիմերը: Եվ արդեն այսօր «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ կխաղա Անգլիայի 4-րդ դիվիզիոնը (Լիգա 2) ներկայացնող «Էքսեթեր Սիթիի» հետ: Ներկայացնում ենք «ԲՌ»-ի խմբագրության կանխատեսումը այդ հանդիպման վերաբերյալ:

Հանդիպումը կկայանա «Սենթ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում, բայց ոչ թե Նյուքասլում գտնվող, այլ Էքսեթերում, որը տեղավորում է ընդամենը 10000 հանդիսատես: Ի դեպ, նախորդ փուլում «Էքսեթեր Սիթին» պայքարից դուրս թողեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պորտ Վեյլ» ակումբին: Հավանաբար, թիմի ամենահայտնի խաղացողը Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քլինթոն Մորիսոնն է, բայց նա այժմ 36 տարեկան է եւ ոչ միշտ է հայտնվում մեկնարկային կազմում:

Հասկանալի է, որ այսպիսի մրցակցի հետ խաղում «կարմիրները» պետք է համոզիչ հաղթանակ տանեն, բայց նրանք խնդիրների մեծ կույտ ունեն: Լիգայի գավաթի «Սթոքի» դեմ խաղից հետո վնասվածք ստացած խաղացողների ցուցակը լրացրեցին Կոուտինյոն, Լովրենը եւ Տուրեն: Նույնիսկ դժվար է պատկերացնելը, թե ով պետք է խաղա Կլոպի թիմի պաշտպանության կենտրոնում: Ամեն ինչ գնում է նրան, որ վերոնշյալ դիրքում կխաղան Լուկաս Լեյվան եւ 22-ամյա պորտուգալացի Տիագո Իլորին, իսկ եզրերով՝ Քոննոր Ռենդալը եւ Բրեդ Սմիթը: Այս կազմը ոչ մի կերպ օպտիմալ չես անվանի: Մեկնարկային կազմում սպասվում է նաեւ Քեմերոն Բրենագանի եւ Ժոաու Տեյշեյրայի հայտնվելը: Կարծում եմ՝ չնայած Ֆիրմինոյի, Բենտեկեի ու Լալանայի ներկայությանը, այսպիսի կազմով ժամանակ է հարկավոր, որ ֆուտբոլիստները կարողանան միմյանց հասկանալ ու խաղալ:

Տրիբունաների աջակցության ներքո «Էքսեթերը» մեծ խանդավառությամբ դուրս կգա խաղադաշտ եւ ինձ թվում է՝ տանտերերը կկարողանան առաջին խաղակեսում չպարտվել: Այո, առաջնությունում «Էքսեթերը» 4 խաղ անընդմեջ պարտվել է, բայց Անգլիայի գավաթը հատուկ մոտիվացիա է, իսկ մրցակիցը ոչ այդքան սարսափելի կազմով է:

Դիտարկում եմ երկու տարբերակ՝ «Լիվերպուլն» իր առաջին գոլը կխփի 31-րդ րոպեից հետո, եւ «Էքսեթերը» չի պարտվի առաջին խաղակեսում:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ. երրորդ ռաունդ
23:55/8 հնվ
«Էքսեթեր Սիթի» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ. երրորդ ռաունդ
23:55/8 հնվ
«Էքսեթեր Սիթի» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ