Սպորտային խաղադրույքներ. «Էլ Կլասիկոն» չի անցնի առանց կարմիր քարտի

16:00, 23 դկտ 2017
Դետեմբերի 23-ին Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի «Բարսելոնային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով հանդիպման նշանակությունն ու վիճակագրությունը, առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ ֆուտբոլիստներից որևէ մեկը կարմիր քարտ կստանա:

Բուքմեյքերները «Ռեալին» առավելություն են տալիս, և դա պատահական չէ: «Սերուցքայինները» խաղում են սեփական հարկի տակ և 11 միավորով զիջում են կատալոնացիներին, չնայած 1 խաղ էլ պակաս են անցկացրել: Կա՛մ Զիդանի թիմը հաղթում է, կա՛մ գործնականում հրաժեշտ է տալիս չեմպիոնական մրցավազքին: Սա հասկանում են բոլորը, հետևաբար «Ռեալը» ակտիվ կսկսի:

«Բարսելոնան» իր հերթին խաղին մոտենում է առաջատարի կարգավիճակով: Այս խաղում Վալվերդեի թիմի գլխավոր խնդիրը մեկն է՝ չպարտվել: Եթե ստացվի 3 միավորով հեռանալ Մադրիդից, ապա հրաշալի կլինի, բայց մրցակցի հարկի տակ 1 միավորն էլ վատ արդյունք չի լինի:

«Էլ Կլասիկոները» մշտապես անցնում են լարված, անզիջում և հաճախ նաև դաժան պայքարում: Կարմիր քարտերն այս թիմերի միջև կայացած վերջին դիմակայություններում պարտադիր են դարձել: Առաջարկում ենք մի փոքր ռիսկի դիմել և խաղադրույք կատարել «Հեռացում: Այո» տարբերակի վրա: Ռամոսը հավանաբար հուսախաբ չի անի: Գործակիցը 2,35 է:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 17-րդ տուր
16:00/23 դկտ
«Ռեալ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ