Սպորտային խաղադրույքներ. Դորտմունդի «Բորուսիան» առաջին խաղակեսում կհաղթի «Սպորտինգին»

23:45, 02 նյմ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» կընդունի «Սպորտինգին»: Այս թիմերն ընդգրկված են D խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ դորտմունդցիներն ուժեղ կգտնվեն առաջին խաղակեսում: 

«Բորուսիան» ձախողում է առաջնության վերջին հանդիպումները: Մասնավորապես՝ նախորդ 4 խաղերում դորտմունդցիները հաղթանակ չեն տարել՝ խաղալով 3 ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Այդ պատճառով «Բորուսիան» առաջնությունում ներկա պահին զբաղեցնում է իրեն ոչ սազական 6-րդ հորիզոնականը: Սակայն այլ պատկեր է Չեմպիոնների լիգայում, որտեղ «Բորուսիան» հիանալի է հանդես գալիս և հնարավորություն կա նույնիսկ առաջին տեղը զբաղեցնելու: Դրա համար անհրաժեշտ է գալիք երկու տնային խաղերում հաղթանակներ տանել և վերջին տուրում Մադրիդում չպարտվել «Ռեալին»:

Հաշվի առնելով, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունի իր կազմում «Բորուսիան», կարծում եմ, որ առաջիկա խաղում հաղթանակ տանելը նրանց համար լիովին իրատեսական է: Չնայած վերջին շրջանում ոչ այդքան կայուն խաղին, զգացվում է, որ Տուխելի թիմն այս մրցաշրջանում շեշտը դրել է Չեմպիոնների լիգայի վրա և այնտեղ միանգամայն այլ ֆուտբոլ է ցուցադրում: Այո, «Սպորտինգի» համար այս հանդիպումը վերջին հնարավորությունն է, որպեսզի շանսեր փայփայեն փլեյ-օֆֆում հայտնվելու համար և պայքարելու են մինչև վերջ, սակայն խաղը կայանալու է «Սիգնալ Իդունա Պարկում», ինչը դժվարացնում է պորտուգալացիների գործը: Բացի այդ, «Շալկեի» հետ տնային ոչ-ոքիից հետո «Բորուսիան» կաշխատի տանը հաղթանակ տանել «Սպորտինգի» նկատմամբ ու պաշտոնապես ձևակերպել փլեյ-օֆֆ դուրս գալը:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները ու սահմանված գործակիցները՝ ինձ դուր եկավ «Բորուսիայի» առաջին խաղակեսում հաղթանակը, որի համար Վիvaro-ն տալիս է 2,02 գործակիցը: Չեմպիոնների լիգայում դորտմունդցիները 3 խաղերում արդեն 10 գոլ են խփել, որոնցից վեցն առաջին խաղակեսում: Ընդ որում՝ «Սպորտինգի» դեմ առաջին խաղում «Բորուսիան» իր երկու գոլերը խփեց հենց առաջին կեսում: Հետևաբար կարելի է այս տարբերակի վրա խաղադրույք կատարել:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
23:45/2 նյմ
«Բորուսիա» Դորտմունդ - «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ