Սպորտային խաղադրույքներ. «Չելսին» առավելության կհասնի «Լեսթերի» նկատմամբ

15:30, 14 հկտ 2016
Խաղում է
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ուժերը կչափեն նախորդ երկու առաջնությունների չեմպիոնները՝ «Չելսին» և «Լեսթերը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Անտոնիո Կոնտեի ֆուտբոլիստներին կհաջողվի հաղթանակ տանել ու բարելավել մրցաշարային իրավիճակը: 

Հավաքականների հանդիպումներից հետո թիմերն առաջին հանդիպումը կանցկացնեն: Երկուսն էլ ոչ այդքան լավ են մեկնարկել առաջնությունում: Եթե «Չելսին» առաջին երեք խաղերում հաղթանակ տարավ, ապա մյուս երեք հանդիպումներում ձախողվեց՝ խաղալով մեկ ոչ-ոքի և կրելով երկու պարտություն: Միայն առաջնության վերջին խաղում Կոնտեի թիմին հաջողվեց մրցակցի հարկի տակ առավելության հասնել «Հալլ Սիթիի» նկատմամբ: Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա թիմը 8 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Սակայն արդյունավետության տեսանկյունից երկու թիմերն էլ իրենց լավ են զգում: Բավական է նշել, որ «Չելսին» այս մրցաշրջանի իր բոլոր տնային խաղերում գոլ է խփել, իսկ «Լեսթերը» նույնն արել է արտագնա հանդիպումներում: Հետևաբար կարելի է ենթադրել, որ այս խաղում առնվազն երկու գոլ խփվի՝ հաշվի առնելով նաև այն, որ թիմերը խնդիրներ ունեն պաշտպանություններում և հաճախ են գոլ բաց թողնում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Չելսին» սեփական հարկի տակ հաղթանակ կտանի: Անտոնիո Կոնտեի թիմն ավելի մոտիվացված է, նրանց վրա ճնշում կա և անգամ խոսք էր գնում իտալացու հեռանալու մասին: Այժմ հաղթանակը կփակի բոլոր այդ թեմաները: Բացի այդ, «Լեսթերն» ավելի շատ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի վրա, որի շրջանակներում առաջիկա երեքշաբթի հանդիպում է անցկացնելու: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել «Չելսիի» հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,81 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 8-րդ տուր
15:30/14 հկտ
«Չելսի» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ