Սպորտային խաղադրույքներ. Բրազիլիա — ՀԱՀ. Նեյմարն առաջին խաղում իր խոսքը կասի

23:00, 04 օգս 2016
Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայանալու է վաղը, բայց արդեն այսօր կմեկնարկի ֆուտբոլի մրցաշարը: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում մրցաշարի տանտիրոջ՝ Բրազիլիայի հավաքականի խաղը, որը մրցելու ՀԱՀ-ի հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի կունենան երկրորդ կեսում: 

Մեկնարկային հանդիպումները միշտ էլ դժվար են ստացվում: Այս խաղը ևս կարող է բացառություն չկազմել: Համառ աֆրիկացիները միշտ պատրաստ են տհաճություններ պարգևել: Ճիշտ է՝ նրանք իրենց կազմում որակյալ ֆուտբոլիստներ չունեն, ինչպես օրինակ բրազիլացիները, բայց այդ ամենը փոխարինում են աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ:

Սակայն կարծում եմ, որ այդ ամենը չի փրկի աֆրիկացիներին պարտությունից: Հնարավոր է, որ նրանք առաջին խաղակեսում դիմանան, ֆիզիկական պատրաստվածության հետ խնդիրներ դժվար թե ունենան, բայց ինչ-որ պահ կգա, երբ բրազիլացիների վարպետությունն իր խոսքը կասի: Հարձակման գծում հավաքվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ֆելիպե Անդերսոնը, Ռաֆինյան, Ռենատո Աուգուստոն և իհարկե, թիմի ավագ ու առաջատար Նեյմարը: Բացի այդ, պետք է նշել Գաբրիելին ու Գաբրիել Ժեզուշին, ովքեր խոստումնալից ֆուտբոլիստներ են ու կարող են օգնել հավաքականին:

Այս ամենի վրա հիմնվելով՝ հիմնական խաղադրույքը. «երկրորդ խաղակեսն առաջինից ավելի արդյունավետ կլինի»: Բրազիլացիների հաղթանակը չափազանց ցածր է գնահատվում և իմաստ չկա դրա վրա խաղադրույք կատարել: Մեկնարկային հանդիպումներն այդքան էլ գոլառատությամբ աչքի չեն ընկնում և մեծամասամբ գոլերը խփվում են երկրորդ կեսերում: Գործակիցը 1,93 է:

Եվ մի փոքր ռիսկային խաղադրույք՝ Նեյմարը երկու կամ ավելի գոլ կխփի: Բրազիլիան կաշվից դուրս է գալու, որպեսզի տանը վերջապես ֆուտբոլի մրցաշարում դառնա օլիմպիական չեմպիոն, իսկ Նեյմարի համար սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի դառնա ազգի հերոս: Մրցակիցն այդքան էլ ուժեղ չէ, բացի այդ, նա թիմի գլխավոր հարձակվողական ուժն է, նրան են հասցեագրվելու բոլոր փոխանցումները, գումարենք նաև Նեյմարի անհատական վարպետությունը, բրազիլացին կարող է ոչնչից գոլ ստեղծել: Այսպիսի խաղադրույքի համար գործակիցը լավն է՝ 2,13:

Օրդինար: Պարտված
Օլիմպիադա-2016. A խումբ. առաջին տուր
23:00/4 օգս
Բրազիլիա - ՀԱՀ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Օլիմպիադա-2016. A խումբ. առաջին տուր
23:00/4 օգս
Բրազիլիա - ՀԱՀ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ